Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել և բարելավել առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների պայմանները և որակը: Մշակելով նոր պրոդուկտներ և առաջարկություններ, Բանկն իր հաճախորդներին տրամադրում է բանկային շուկայի ծառայությունների ողջ փաթեթը` հարմարավետ պայմաններով:
Այսուհետ, ձևակերպելով ՎՏԲ-Հայաստան Բանկում դժբախտ պատահարներից ապահովագրություն՝ առանց գրավի Ունիվերսալ սպառողական վարկի կամ ոսկու գրավով վարկի ձևակերպման պահին, հաճախորդը կապահովագրվի անկանխատեսելի հանգամանքներից և կստանա վարկի 1-1.5%-ով իջեցված տոկոսադրույք:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, Ունիվերսալ վարկը տրամադրվում է հետևյալ պայմաններով` վարկի գումարը` սկսած 100 000-ից մինչև 4 000 000 ՀՀ դրամ, տարեկան նոմինալ տոկոսադրույքը` 17- 24%, վարկի մարման ժամկետը` մինչև 5 տարի: Ոսկու գրավով վարկի ձևակերպումը կատարվում է 20 րոպեի ընթացքում և ընդամենը մեկ այցելությամբ Բանկ: Վարկի առավելագույն գումարը կազմում է 3 մլն ՀՀ դրամ, նոմինալ տոկոսադրույքը` սկսած 22%-ից: Որպես գրավ ընդունվում են ոսկյա իրեր:
Ավելի մանրամասն տեղեկություններ վարկերի և դժբախտ պատահարներից ապահովագրության ձևակերպման պայմանների մասին կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղում, զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև այցելելով Բանկի պաշտոնական կայք՝ www.vtb.am.
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
![]() | 5.59 | -0.02 |
![]() | 395.88 | -0.74 |
![]() | 424.11 | -2.85 |
![]() | 474.86 | -2.19 |
![]() | 294.99 | -0.11 |
![]() | 30.00 | 0.00 |
![]() | 58.25 | -0.30 |
![]() | 427.42 | -0.71 |