Արմինֆո. 2016 թվականի առաջին 6 ամիսներին Հայստանում արձանագրվել է արդյունաբերության երկնիշ աճ: Այս մասին հուլիսի 15-ին լրագրողների հանդիպմանը հայտարարելէ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, առաջիկայում ՀՀ վիճակագրական ծառայությունը կներկայացնի իր արդյունքները, բայց էկոնոմիկայի նախարարոթյունն արդեն կարող է կիսվել սեփական դիտարկումների լավատեսական արդյունքներով, կապված երկրի արդյունաբերական հատվածի աճի հետ:
Նա նշել է, որ առաջին կիսամյակում Հայստանում արդյունաբերական արտադրոթյան աճը կազմել է 10%, լեռնահումքային ոլորտում` 20%, վերամշակման ոլորտում` 14%, իսկ էներգետիկայի ոլորտում` 12%: Ըստ նախարարի, սննդամթերքի արտադրության ոլորտում աճը կազմել է 13%, իրացման գծով աճը կազմել է 19%, հյութերի արտադրությունում` 26%, իսկ դրա իրացման ոլորտում` 23%, իսկ հագուստի արտադրությունում աճը կազմել է 78%, իսկ դրա իրացման ոլորտում` 67%: Իսկ ադամանդների վերամշակման ոլորտում, ըստ նախարարի, աճը կազմել է 260%, ինչը թվային արտահայտությամբ կազմում է 13 մլրդ. դրամ:
Նախարարը նշել է, որ մետաղական հանքերի շահագործման ոլորտում առաջին կիսամյակում աճ է արձանագրվել` «Թեղուտ» - 40% արտադրության մասով, իսկ 16% - իրացման: Իսկ Զանգեզուրի պղնձամոլիլբդենային կոմբինատում արձանագրվել է 16% աճ և նույնքան էլ իրացում:
Խմիչքների արտադրության ոլորտում նույնպես արձանագրվել է երկնիշ աճ: Մասնավորապես, Երևանի կոնյակի գործարան - 44% արտադրության և 43% իրացման աճ. Երևանի կոնյակի-գինու-օղու կոմբինատ - 226% և 416%«Շահնազարյան» գինու և կոնյակի տուն - 57%, Երևանի Շամպայն գինիների գործարան - 28% և 20%, Իջևանի գինում գործարան - արտադրության ծավալների և իրացման 101% աճ:
Ծխախոտի արտադրության ոլորտում, «Գրանդ Տոբակո» - արտադրության 51% և իրացման 49% աճ, «Սիգարոն» - 143% և 134%: Տեքստիլ արդյունաբերության ոլորտում` Վանաձորի «ԳԼՈՐԻԱ» ընկերություն - արտադրության և իրացման 105% աճ:
Դեղագործական արդյունաբերության ոլորտում ամենաբարձր աճի տեմպերն արձանագրել է «Էսկոֆարմ» ընկերությունը - 82%, իսկ իրացման գծով - 68%: Համակարգիչների և էլեկտրոնային տեղխիկայի արտադրության ոլորտում` «Անահիտ-1» - 290% արտադրության 37% իրացման աճ:
Մեքենաների և սարքավորումների արտադրություն, «Արվալ մաշիների» - 176% արտադրական և 402% իրացման աճ: Ըստ նախարարի, ադամանդի մ,շակման ոլորտի աճն ապահովվել է «Դայմոնտեկ» ընկերության հաշվին, որն արձանագրել է արտադրության և իրացման 390% աճ, ինչպես նաև` «Էյջ ընդ Ուայթ դայմոնդս» - 77% աճ, «Ագատեկ» - 490% աճ և «Լոռի» - 37% աճ:
Նախարարը նշել է, որ էլեկտրաէներգիայի և գազի արտադրության ոլորտում նույնպես արձանագրվել է աճ: Մասնավորապես, «Որոտանի Կասկադ» - ծավալների 91% աճ, իսկ ՀԷՑ-ում աճը կազմել է 58%, նշել է Մինասյանը:
Նախարարը հաղորդել է, որ ներկայումս նախարարությունն օժանդակում է 30 ոլորտների, որոնց աջակցության նպատակով 2016 թվականին պետբյուջեից հատկացվել է 2 մլրդ.դրամ, չհաշված տարբեր վարկային և դոնոր կազմակերպոյթւոններից ստացված միջոցները: «Այս ձեռքբերումները ոչ միայն ձեռնարկությունների ակտիվ և նախաձեռնող աշխատանքի արդյունքն են, այլ նաև պետության կողմից արդյունաբերական հատվածին իրականացվող քաղաքականության»,-հայտարարել է նախարարը: