Արմինֆո. «Մեզ համար սկզբունքային է հետևյալ դրույթը – եթե դիվիդենտների հարկման ներդրումը կարող է արգելք հանդիսանալ ներդրումների ճանապարհին, ապա այն չպետք է կիրառվի»: Այս մասին հուլիսի 15-ին լրագրողների հանդիպմանը հայտարարելէ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, ՀՀ նոր Հարկային օրենսգրքի ստեղծումն ի սկզբանե չէր ենթադրում ապահովել բյուջեի մուտքերը և խոչընդոտներ ստեղծել բիզնեսի ներկայացուցիչներին, այլ լրիվ հակառակը: «Գաղափարը կայանում էր նրանում, որպեսզի ապահովվի Հայաստանի տնտեսական զարգացումը: Մնացածը կարող է լինել այդ հիմնական նպատակի արտադրյալը»,-հայտարարել է նա: Երկարաժամկետ հեռանկարում փաստաթուղթը պետք է դառնա այն իրավական հիմքը, որը ենթակա չէ հաճախակի փոփոխությունների, բայց պետք է օժանդակի Հայաստանի գործարար-միջավայրի կայուն զարգացմանը: «Ցանկացած այլ դրույթ, որը հակասում է այս սկզբունքին, բնականաբար, ենթակա է փոփոխության»,-հայտարարել է նախարարը:
Չբացառելով նոր ՀՕ դրական դրույթները, նախարարը նշել է, որ առաջարկվող նորամուծությունների ֆոնին, կապված հարկերի տոկոսադրույքների բարձրացման հետ, ակնկալվող դրական արդյունքը կամ հավասարակշռվում է, կամ էլ անիմաստ է դարձնում բարեփոխումների ողջ գործընթացը: «Անհրաժեշտ է ապահովել այնպիսի միջոցառումների կատարում, որոնք կարճաժամկետ հեռանկարում հնարավոր է, որ կարող են դառնալ երկրի բյուջեի ավելի քիչ մուտքերի պատճառը, բայց միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում կարող են ապահովել ավելի բարձր շահաբաժիններ»,-հայտարարել է նախարարը:
Ըստ նախարարի, չնայած էկոնոմիկայի նախարարությունն ի սկզբանե ներգրավված չէր ՀՕ մշակման գործընթացներին, բայց սկզբունքային մոտեցումների և քննարկումների հիման վրա նախարարությունը մտադիր է առաջիկայում դիմել կառավարությանը, առաջարկելով հրաժարվել դիվիդենտները հարկելու գաղափարից: «Հայաստանի ֆինանսական հատվածում ակնկալվող ներարկումները կարող են ավելի մեծ եկամտաբերություն ապահովել, քան դիվիդենտների հարկումը»,-նշել է նախարարը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ