Արմինֆո. Հայաստանում մշակման փուլում է գտնվում 30 մեգավատ հզորությամբ երկրաջերմային կայանի կառուցման նախագիծը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Նրա խոսքով, նախատեսվում է երեք հորատանցքերի փորում, որոնց խորությունը կհասնի 1,5 հազար մետրի։Կատարված երկրաբանական հետազոտությունների արդյունքների հաստատման դեպքում նախատեսվում է կառուցել 30 մեգավատ հզորությամբ երկրաջերմային կայան, որը կարտադրի տարեկան մինչև 250 մլն կՎտ էլեկտրաէներգիա։ Կայանի կառուցումը գնահատվում է շուրջ 100 մլն դոլար։ Այն էկոլոգիապես մաքուր և վերականգնվող էներգառեսուրս է, որը ճիշտ աշխատելու դեպքում կարող է դառնալ էլեկտրաէներգիայի արտադրության երկարաժամկետ աղբյուր, նշել է փոխնախարարը: Նա հիշեցրել է, որ հորատման աշխատանքներն իրականացվում են Կլիմայի ներդրումային հիմնադրամի (Climate Investment Funds) հետ համատեղ: Նախագծի իրականացման համար Հայաստանը $11 մլն դրամաշնորհ է ստացել:
Նշենք, որ Հայաստանի իշխանությունները որոշել են երկրաջերմային կայան կառուցել և արդեն ստացել են Քարքարի երկրաջերմային տեղանքում հետախուզական հորատման առաջին արդյունքները: Դրանց վերլուծությունից հետո արվել է եզրակացությունը, համաձայն որի՝ նոր երկրաջերմային կայանի հզորությունը կարող է կազմել շուրջ 30-50 ՄՎտ: Համաշխարհային բանկի Ռազմավարական կլիմայական հւմնադրամը 2016 թ.սկզբին նախագծի իրականացման նպատակով $8,55 մլն դրամաշնորհ է տրամադրել Հայաստանին: Երկրաջերմային էլեկտրաէներգիայի ընդհանուր ներուժը Հայաստանում ներկայումս գնահատվում է մոտ 150 ՄՎտ: Երկրաջերմային կայանի կառուցման նախագիծը գնահատվում է $ 45 մլն: Շահագործումը նախատեսվում է մինչև 2020 թվականը: Ենթադրաբար էլեկտրակայանի կառուցումը կսկսվի արդեն 2017 թվականին:
RUB | 4.23 | -0.03 |
USD | 387.27 | 0.00 |
EUR | 426.81 | -1.12 |
GBP | 505.39 | -1.59 |
CAD | 285.34 | 0.08 |
JPY | 27.16 | -0.19 |
CNY | 54.38 | -0.08 |
CHF | 453.48 | -4.12 |