Արմինֆո. «Անելիք Բանկում» գործող դրամական փոխանցումների համակարգերով 2016 թվականի 1-ին կիսամսյակի ընթացքում դրամական փոխանցումների քանակը, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, դեպի Հայաստան աճել է` 26%-ով, իսկ Հայաստանից դուրս՝ 41%-ով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, փոխանցումների ամենամեծ աճը, ինչպես քանակական, այնպես էլ ծավալային առումով գրանցվել է եվրոյով և ՌԴ ռուբլով իրականացված փոխանցումների դեպքում: Այսպես` դեպի Հայաստան եվրոյով փոխանցումների քանակն աճել է 77%-ով, 66%-ով աճել է Հայաստանից դուրս ուղարկվող փոխանցումների քանակը: ՌԴ ռուբլով իրականացված փոխանցումների դեպքում` դեպի Հայաստան ՌԴ ռուբլով փոխանցումների քանակը աճել է 25%-ով, Հայաստանից դուրս ուղարկվածծ փոխանցումների քանակը` 77%-ով:
«Դրամական փոխանցումների նման աճը պայմանավորված է ինչպես նոր ներդրված դրամական փոխանցումների համակարգերով այնպես էլ մեր բանկի հաճախորդների թվաքանակի աճով: Այս ցուցանիշների աճին մեծապես նպաստել է Անելիք Բանկի կողմից տարվող ճկուն և դինամիկ քաղաքականությունը»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, տեղեկացնելով նաև, որ բանկը հնարավորություն է տալիս իր հաճախորդներին Anelik-Transfer քարտով առանց բանկ այցելելու, միայն հեռախոսազանգի միջոցով, ստանալ իրենց ուղարկված գումարները:
Հիշեցնենք, որ Անելիք Բանկում գործում են Anelik, MoneyGram, IntelExpress, Ria Money Transfer, Sigue Money Transfer, Unistream, Converse Transfer, Moneytun միջազգային դրամական փոխանցումների համակարգերը:
Որպես «Անելիք Բանկի» միանձնյա սեփականատեր հանդես է գալիս լիբանանյան Credit Bank S.A.L., որը 2013 թվականի 4-րդ եռամսյակում իր բաժնեմասն ավելացրել է 89,95%-ից մինչև 100%:
![]() | 5.07 | -0.03 |
![]() | 388.07 | -0.26 |
![]() | 416.17 | -6.14 |
![]() | 473.33 | -4.04 |
![]() | 281.58 | -2.35 |
![]() | 29.88 | 0.30 |
![]() | 56.76 | 0.24 |
![]() | 421.31 | -2.31 |