Երեթշաբթի, 2 Օգոստոսի 2016 13:30
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ վարչապետ. Հայաստանի տնտեսական աճը մտավ դրական տրենդ

ՀՀ վարչապետ. Հայաստանի տնտեսական աճը մտավ դրական տրենդ

Արմինֆո. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված տնտեսական արդյունքներն ու նախանշվել հետագա անելիքները:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, բացման խոսքում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «2016 թվականի սկզբին Հայաստանի Հանրապետության առջև ծառացած էին բազում ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ ազգային անվտանգությանն առնչվող մարտահրավերներ: Հիմնական գործընկեր երկրներում 2015 թվականին սկիզբ առած բացասական տնտեսական ճնշումները, արտաքին լոգիստիկ խնդիրները, ինչպես նաև միջազգային տնտեսական աճի և միջազգային առևտրի դանդաղումը վտանգել էին երկրի առաջանցիկ տնտեսական աճի հեռանկարները: Սակայն, հիմնվելով 2016 թվականի առաջին կիսամյակի տվյալների վրա, կարելի է փաստել, որ առկա են որոշակի հաջողություններ՝ անգամ շարունակվող գնանկման համատեքստում 2016 թվականի առաջին եռամսյակում գրանցվեց 4.4 տոկոս տնտեսական աճ, իսկ հունվար-հունիս ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճեց 4.8 տոկոսով: 2015 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացված հակացիկլային քաղաքականության և առաջ եկող խոչընդոտներին ժամանակին և արդյունավետ արձագանքման շնորհիվ այդ տարվա բացասական շոկերն ամբողջապես կլանվեցին մեր տնտեսության կողմից՝ չփոխանցվելով 2016 թվական: Ըստ փորձագիտական գնահատականների, 2015 թվականին տեղ գտած արտաքին ցնցումներն առանց կառավարության կողմից իրագործված քաղաքականության կարող էին բնակչության եկամուտները նվազեցնել 20-30 տոկոսով»: Վարչապետն ընդգծել է, որ արդեն իսկ տեսանելի են Հայաստանի Հանրապետության կառավարության՝ արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության առաջին արդյունքները: Նրա խոսքով՝ կառավարության նպատակն է եղել խթանել տնտեսական աճն արտահանման աճի շնորհիվ՝ զուգակցելով այն արտաքին առևտրի հաշվեկշռի պակասուրդի կրճատմամբ:

 

Հովիկ Աբրահամյանն ավելացրել է, որ արտաքին առևտրաշրջանառության աշխուժացման արդյունք է հանդիսացել արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը, որը 2016 թվականի առաջին 6 ամիսների արդյունքներով կազմել է 8.9 տոկոս, ընդ որում՝ մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 105.1 տոկոսով, իսկ հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ճյուղի արտադրանքի արտադրության ծավալները՝ 118.8 տոկոսով: «Արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը շարունակում է նվազել, սակայն ի տարբերություն 2015 թվականի, 2016 թվականի արտաքին առևտրի դեֆիցիտի նվազման հիմնական գործոն է հանդիսացել արտահանման աճը, այլ ոչ թե ներմուծման նվազումը: Այսպես, 2016 թվականի առաջին 6 ամիսների տվյալների համաձայն, ապրանքային արտահանումը գրանցել է 16.7 տոկոս աճ այն ժամանակ, երբ ներմուծումը սկսել է վերականգնվել՝ գրանցելով միայն 3.7 տոկոս նվազում: Փաստացի արտահանումը աճել է շուրջ 116.6 մլն ԱՄՆ դոլարով այն ժամանակ, երբ ներմուծումը գրանցել է մոտ 56 մլն ԱՄՆ դոլարի չափով նվազում: 2016 թվականի առաջին 5 ամսվա ընթացքում կտրուկ արտահանման աճ են գրանցել թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, պատրաստի սննդի արտադրանք, մանածագործական իրեր, բուսական ծագման արտադրանք ապրանքային խմբերը: Կարելի է փաստել, որ չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ, ինչը նշանակում է, որ արդեն իսկ տեղի է ունենում որակապես նոր տնտեսական աճ` այն է ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք արտադրությամբ և արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի»,- նշել է վարչապետն՝ ավելացնելով, որ այսպիսի փոփոխությունները կարող են հանդիսանալ տնտեսության նոր երկարաժամկետ ձևափոխության սկզբի նախանշաններ: «Անհրաժեշտ է, որ ջանքերն ուղղված լինեն նրան, որ այդպիսի փոփոխության հնարավորությունը վերածվի փաստի: Միաժամանակ, հարկ եմ համարում նշել, որ դրական փոփոխությունները դեռևս չեն նշանակում, որ անելիքներ չունենք: Առկա են բազմաթիվ հրատապ լուծում պահանջող խնդիրներ: Առկա հաջողությունները պետք է միայն որպես հիմք ծառայեն հետագա բարեփոխումների և համապարփակ զարգացմանն ուղղված քաղաքականության իրագործման համար: Այսօր ծայրահեղ կարևորություն ունեն ներքին գործարար միջավայրի բարելավումը, կոռուպցիոն ռիսկերի հնարավորինս նվազեցումը, նոր մրցակցային առավելությունների բացահայտումը և զարգացումը, ինչպես նաև հայկական ապրանքների՝ նոր շուկաների մուտք գործելուն նպաստելը և առկա շուկաներում դիրքերի ամրապնդելը: Եզրակացնելով, կարող եմ փաստել, որ ներկայումս, չնայած մի շարք ռիսկերի առկայությանը, տնտեսական զարգացումները կրում են դրական բնույթ, և մեր հիմնական միջնաժամկետ նպատակներից պետք է հանդիսանա առկա հաջողությունների ամրապնդումը, ռիսկերի անընդհատ մոնիթորինգը և չեզոքացումը, ինչպես նաև առավել ներառական տնտեսական աճի ապահովումը», - ընդգծել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը կարևորել է համատեղ ուժերով առկա խնդիրների լուծումը և նշել, որ կառավարությունը շարունակելու է ականջալուր լինել քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության հրապարակային առաջարկություններին և մոտեցումներին:

 

Խորհրդակցության ընթացքում տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում տնտեսական ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը, առևտրաշրջանառության, այդ թվում՝ արտահանման ծավալների ավելացմանը, ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի հետագա բարելավմանն ուղղված առաջարկություններ և դիտարկումներ, անդրադարձ կատարել առկա խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ֆինանսների նախարարությունը ՝ հարկային ապառքների եւ բյուջեի ծախսերի «օպտիմալացման» մասինՖինանսների նախարարությունը ՝ հարկային ապառքների եւ բյուջեի ծախսերի «օպտիմալացման» մասին
Հայաստանի տնտեսությունում ներդրումների զուտ հոսքը դրական 146.5 մլն դոլարից նվազել է մինչև բացասական 91.3 մլն դոլարՀայաստանի տնտեսությունում ներդրումների զուտ հոսքը դրական 146.5 մլն դոլարից նվազել է մինչև բացասական 91.3 մլն դոլար
ՀՀ էկոնոմիկայի նախարարը և Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՀՀ էկոնոմիկայի նախարարը և Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները
Հայտնի են SIA Armenia 2024-ի եւ «Մի դրամի ուժի» համատեղ ծրագրի հաղթողների անուններըՀայտնի են SIA Armenia 2024-ի եւ «Մի դրամի ուժի» համատեղ ծրագրի հաղթողների անունները
ՀԲ-ը և ԱԶԲ-ը մշակում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին բնակարաններով ապահովման համատեղ ծրագիրՀԲ-ը և ԱԶԲ-ը մշակում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին բնակարաններով ապահովման համատեղ ծրագիր
Քվին. Մենք շարունակում ենք հանձնառու լինել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանըՔվին. Մենք շարունակում ենք հանձնառու լինել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը
Հայաստանի փոխվարչապետն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանի փոխվարչապետն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները
Մարզերը Երևանից ավելի ու ավելի են հետ մնում. փորձագետը կոչ է արել որոշակի արտոնություններ տրամադրել մարզերում աշխատել ցանկացող ընկերություններինՄարզերը Երևանից ավելի ու ավելի են հետ մնում. փորձագետը կոչ է արել որոշակի արտոնություններ տրամադրել մարզերում աշխատել ցանկացող ընկերություններին
Հայաստանի արդյունաբերության հատվածը շարունակում է ապահովել երկնիշ աճՀայաստանի արդյունաբերության հատվածը շարունակում է ապահովել երկնիշ աճ
8 ամսվա ընթացքում Հայաստանում գինու արտադրության ծավալներն էապես նվազել են8 ամսվա ընթացքում Հայաստանում գինու արտադրության ծավալներն էապես նվազել են
Հունվար-օգոստոսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են 2.4%-ովՀունվար-օգոստոսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են 2.4%-ով
Լավագույն ֆինանսական փորձառությունը Converse Mobile-ումԼավագույն ֆինանսական փորձառությունը Converse Mobile-ում
2024թ. հունվար-օգոստոսին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչև 9 տոկոս2024թ. հունվար-օգոստոսին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչև 9 տոկոս
Վարդան Արամյան. այսօր մեզ համար ամենավտանգավորը գերհավակնոտ և անիրատեսական նպատակների սահմանումն էՎարդան Արամյան. այսօր մեզ համար ամենավտանգավորը գերհավակնոտ և անիրատեսական նպատակների սահմանումն է
WCIT 2024-ի շրջանակներում կներկայացվի ԱԲ էկոհամակարգի համաշխարհային ցանցի ձևավորման հայեցակարգային փաստաթուղթWCIT 2024-ի շրջանակներում կներկայացվի ԱԲ էկոհամակարգի համաշխարհային ցանցի ձևավորման հայեցակարգային փաստաթուղթ
WCIT2024-ը պաշտոնապես բացվեց. քննարկումների հիմնական թեման արհեստական բանականությունն էWCIT2024-ը պաշտոնապես բացվեց. քննարկումների հիմնական թեման արհեստական բանականությունն է
Արդշինբանկը UBPay համակարգի միջոցով իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներԱրդշինբանկը UBPay համակարգի միջոցով իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներ
Ամերիաբանկը ԴիջիԹեք 2024-ի ֆինթեք գործընկերն էԱմերիաբանկը ԴիջիԹեք 2024-ի ֆինթեք գործընկերն է
ԱրարատԲանկն ընդլայնում է միջազգային փոխանցումների հնարավորությունները Golden Money համակարգի միջոցովԱրարատԲանկն ընդլայնում է միջազգային փոխանցումների հնարավորությունները Golden Money համակարգի միջոցով
10% idcoin IDBank-ի Mastercard քարտերով10% idcoin IDBank-ի Mastercard քարտերով
Հայաստանն ակնկալում է ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը միջուկային և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում ծրագրերի իրականացմանը երկրում. ՓաշինյանՀայաստանն ակնկալում է ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը միջուկային և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում ծրագրերի իրականացմանը երկրում. Փաշինյան
ԴիջիԹեք2024-ը պաշտոնապես բացվեց. 200-ից ավելի ընկերություններ ներկայացրել են իրենց նորարարական լուծումներըԴիջիԹեք2024-ը պաշտոնապես բացվեց. 200-ից ավելի ընկերություններ ներկայացրել են իրենց նորարարական լուծումները
ACE-ն հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ՝ գինեգործության ոլորտումACE-ն հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ՝ գինեգործության ոլորտում
Իլոն Մասկը, հնարավոր է, բացի WCIT-2024-ը՝ ՀայաստանումԻլոն Մասկը, հնարավոր է, բացի WCIT-2024-ը՝ Հայաստանում
Հայաստանում տարեկան գնաճը սեպտեմբերին կազմել է 0,6 տոկոսՀայաստանում տարեկան գնաճը սեպտեմբերին կազմել է 0,6 տոկոս
Հայկական ստարտափները հնարավորություն կունենան ներդրումներ ստանալ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի հիմնադրամիցՀայկական ստարտափները հնարավորություն կունենան ներդրումներ ստանալ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի հիմնադրամից
Կընդլայնվեն կենսաթոշակային ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումների և եկամուտների ստացման հնարավորություններըԿընդլայնվեն կենսաթոշակային ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումների և եկամուտների ստացման հնարավորությունները
Հայաստանում ավելի ու ավելի շատ երիտասարդներ են երազում «ատոմագետի» մասնագիտության մասինՀայաստանում ավելի ու ավելի շատ երիտասարդներ են երազում «ատոմագետի» մասնագիտության մասին
Հայաստանը բարելավել է իր դիրքերը Global Innovation Index-2024-ումՀայաստանը բարելավել է իր դիրքերը Global Innovation Index-2024-ում
Ամերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներԱմերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ
Qatar Airways-ն անորոշ ժամանակով չեղարկել է չվերթները դեպի Հայաստան և մի շարք այլ երկրներQatar Airways-ն անորոշ ժամանակով չեղարկել է չվերթները դեպի Հայաստան և մի շարք այլ երկրներ
Հայաստանի արտաքին առևտրում դիտվում է ներմուծման գների երկնիշ աճՀայաստանի արտաքին առևտրում դիտվում է ներմուծման գների երկնիշ աճ
Երևանում մեկնարկել է Երևանում մեկնարկել է "Ճարտարագիտական շաբաթը"
2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում իրականացվել է 9 տրիլիոն 782,7 մլրդ դրամի 532,5 մլն գործարք. ՊԵԿ2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում իրականացվել է 9 տրիլիոն 782,7 մլրդ դրամի 532,5 մլն գործարք. ՊԵԿ
Մենք պահպանողական ենք մեր կանխատեսումներում. ԱԶԲ վերլուծաբանՄենք պահպանողական ենք մեր կանխատեսումներում. ԱԶԲ վերլուծաբան
Հայաստանը ստանձնել Է ԱՊՀ պետությունների ֆինանսական վերահսկողության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահությունըՀայաստանը ստանձնել Է ԱՊՀ պետությունների ֆինանսական վերահսկողության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահությունը
Միշուստին. Կարևոր է ստեղծել միասնական տրանսպորտային տարածություն, զարգացնել միջազգային լոգիստիկ միջանցքները և ձևավորել համապատասխան ենթակառուցվածքՄիշուստին. Կարևոր է ստեղծել միասնական տրանսպորտային տարածություն, զարգացնել միջազգային լոգիստիկ միջանցքները և ձևավորել համապատասխան ենթակառուցվածք
ԵՏՀ-ը կստորագրի Ուզբեկստանի հետ 2024-2026 թթ. համատեղ գործունեության ծրագիրԵՏՀ-ը կստորագրի Ուզբեկստանի հետ 2024-2026 թթ. համատեղ գործունեության ծրագիր
Կառավարությունն առաջարկում է Ռազմարդյունաբերական կոմիտեին օժտել նոր գործառույթներովԿառավարությունն առաջարկում է Ռազմարդյունաբերական կոմիտեին օժտել նոր գործառույթներով
OVIO-ն գործարկեց նոր «All in» փաթեթը 3 ամիս 50% զեղչով՝ 4950 դրամովOVIO-ն գործարկեց նոր «All in» փաթեթը 3 ամիս 50% զեղչով՝ 4950 դրամով
2025թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծը «գերհավակնոտ» է. Հայկազ Ֆանյան2025թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծը «գերհավակնոտ» է. Հայկազ Ֆանյան
ԵՏՀ ղեկավարը ներկայացրել է Digital Union գաղափարի հայեցակարգըԵՏՀ ղեկավարը ներկայացրել է Digital Union գաղափարի հայեցակարգը
Եվրասիական տնտեսական 3-րդ համաժողովում Սերգեյ Իգնատովը խոսել է ԵԱԶԲ-ի դերի մասին՝ եվրասիական տարածաշրջանի երկրների տրանսպորտային կապի բարձրացման գործումԵվրասիական տնտեսական 3-րդ համաժողովում Սերգեյ Իգնատովը խոսել է ԵԱԶԲ-ի դերի մասին՝ եվրասիական տարածաշրջանի երկրների տրանսպորտային կապի բարձրացման գործում
Նիկոլ Փաշինյան. Տվյալների վստահելի պահպանման հայեցակարգն առանցքային տեղ է գրավում Հայաստանում թվային փոխակերպման փիլիսոփայության մեջ: Նիկոլ Փաշինյան. Տվյալների վստահելի պահպանման հայեցակարգն առանցքային տեղ է գրավում Հայաստանում թվային փոխակերպման փիլիսոփայության մեջ: 
ԵՏՀ նախարարը Երևանում վիճակագրական ծառայությունների ղեկավարների հետ քննարկել Է ԵԱՏՄ երկրների համագործակցության հարցեր եւ հաջորդ հնգամյա ժամանակահատվածի վիճակագրության զարգացման ուղղություններըԵՏՀ նախարարը Երևանում վիճակագրական ծառայությունների ղեկավարների հետ քննարկել Է ԵԱՏՄ երկրների համագործակցության հարցեր եւ հաջորդ հնգամյա ժամանակահատվածի վիճակագրության զարգացման ուղղությունները
Հակոբ Վարդանյանը՝ Վրաստանի հետ էլեկտրահաղորդման գծի մասին. առավելագույնը 4 տարի հետո ողջ ենթակառուցվածքը պատրաստ կլինիՀակոբ Վարդանյանը՝ Վրաստանի հետ էլեկտրահաղորդման գծի մասին. առավելագույնը 4 տարի հետո ողջ ենթակառուցվածքը պատրաստ կլինի
Idram Junior-ը և Koreez-ն ամփոփում են Junius ֆինանսական կրթության մրցույթի արդյունքներըIdram Junior-ը և Koreez-ն ամփոփում են Junius ֆինանսական կրթության մրցույթի արդյունքները
Վարդան Ջանյան. Մենք թեւակոխում ենք երկրորդ պղնձի-բրոնզի դարՎարդան Ջանյան. Մենք թեւակոխում ենք երկրորդ պղնձի-բրոնզի դար
Վարդան Ջանյան. Էական ներդրում ունենալով տնտեսական զարգացման գործում և հարկային բազայում ՝ Հայաստանի հանքարդյունաբերության ճյուղը 2014-2015 թվականներից  լճացած էՎարդան Ջանյան. Էական ներդրում ունենալով տնտեսական զարգացման գործում և հարկային բազայում ՝ Հայաստանի հանքարդյունաբերության ճյուղը 2014-2015 թվականներից  լճացած է
ԶՊՄԿ ղեկավար. Անցումային մետաղները նոր գազ եւ նավթ են Հայաստանի նման երկրների համարԶՊՄԿ ղեկավար. Անցումային մետաղները նոր գազ եւ նավթ են Հայաստանի նման երկրների համար
Կոնվերս Բանկը DigiTech-ին ներկայանալու է մի քանի հետաքրքիր պրոդուկտովԿոնվերս Բանկը DigiTech-ին ներկայանալու է մի քանի հետաքրքիր պրոդուկտով
Հայաստանի միջազգային պահուստները մինչեւ 2024թ. սեպտեմբեր կրճատվել են տարեկան 14,6% - ով՝ հասնելով 3,605 մլրդ դոլարիՀայաստանի միջազգային պահուստները մինչեւ 2024թ. սեպտեմբեր կրճատվել են տարեկան 14,6% - ով՝ հասնելով 3,605 մլրդ դոլարի
Հայտնի են Armenia Digital Awards 2024 մրցանակաբաշխության հաղթողներըՀայտնի են Armenia Digital Awards 2024 մրցանակաբաշխության հաղթողները
ԵՏՀ նախարար. Միջկառավարական խորհրդի նիստում կքննարկվի պարենային անվտանգության վերաբերյալ երկու կարևոր փաստաթուղթԵՏՀ նախարար. Միջկառավարական խորհրդի նիստում կքննարկվի պարենային անվտանգության վերաբերյալ երկու կարևոր փաստաթուղթ
Երևանում տեղի է ունեցել Իրանի առևտրի կենտրոնի բացման արարողությունըԵրևանում տեղի է ունեցել Իրանի առևտրի կենտրոնի բացման արարողությունը
2025 թվին Հայաստանը կավելացնի ուժայինների բյուջեն2025 թվին Հայաստանը կավելացնի ուժայինների բյուջեն
Հայաստանում մեկնարկել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE Armenia) ծրագիրըՀայաստանում մեկնարկել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE Armenia) ծրագիրը
2025 թվականին Հայաստանի պետական գանձարանից շուրջ 1,2 մլրդ դրամ կուղղվի Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերին2025 թվականին Հայաստանի պետական գանձարանից շուրջ 1,2 մլրդ դրամ կուղղվի Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերին
ԵՏՀ նախարար. Թվային շուկաների համար շուկայական իշխանության գնահատման ստանդարտ մեխանիզմները չեն աշխատումԵՏՀ նախարար. Թվային շուկաների համար շուկայական իշխանության գնահատման ստանդարտ մեխանիզմները չեն աշխատում
2025 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեն 20 տոկոսով կավելանա2025 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեն 20 տոկոսով կավելանա
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
08.10.2024
RUB4.020.00
USD387.420.49
EUR425.541.27
GBP507.442.03
CAD284.03-0.71
JPY26.200.17
CNY54.93-0.20
CHF452.431.09