Արմինֆո. Արդյունաբերական արտադրության ծավալը Հայաստանում 2016 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.9% (նախորդ տարվա աճը`5.1%), մինչև 659.7 մլրդ.դրամ ($ 1.4 մլրդ): Դինամիկայի արագացմանը հիմնական ավանդն են ներդրել լեռնահումքային ոլորտը և վերամշակման արդյունաբերությունը: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում միայն 2016-ի հունիսին արդյունաբերական արտադրության ծավալն աճել է 8,9% (2015-ի հունիսի աճը`8.1%), ապահովելով 126.2 մլրդ.դրամի ծավալ:
2016-ի առաջին կիսամյակում, 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, հանքարդյունաբերության և բաց հանքավայրերի շահագործման ոլորտում արձանագրվել է 18.8% աճ, մինչև 122.2 մլրդ դրամ: Իսկ միայն հունիսին լեռնահումքային ոլորտն արձանագրել է 23.5 մլրդ.դրամի ծավալ. Տարեկան աճը` 14.6%: Վերամշակող արդյունաբերության ծավալն առաջին կիսամյակում աճել է 5.1% (նախորդ տարվա անկումը`2.1%), մինչև 394.5 մլրդ դրամ, որից 83.5 մլրդ.դրամն ընկել է հոնիսին:
Ընդ որում, վերամշակող արդյունաբերության ոլորտում ծավալների զգալի կրճատում է 2016-ի առաջին կիսամյակում տեղի ունեցել ոչ մետաղական հանքաքարերի արտադրության ոլորտում (անկումը`29.9%), պատրաստի մետաղական արտադրանքի ոլորտում (17%), հիմնական մետաղների ոլորտում (անկումը` 13.1%), մեքենաների և սարքավորումների ոլորտում (10.2%): Իսկ բարձր աճ է արձանագրվել ոսկերչությունում (2.7 անգամ), կահույքի արտադրությունում (48.5%), հագուստի արտադրության ոլորտում (37.5%), ծխախոտի արտադրության ոլորտում (21.1%): Վերամշակման ոլորտում արտադրության ծավալներով առաջատարներն են սննդի արտադրությունը (133.9 մլրդ. դրամ), հիմնական մետաղների արտադրությունը (68.2 մլրդ.դրամ), ծխախոտի արտադրությունը (59 մլրդ դոլար), հյութերի արտադրությունը (49.4 մլրդ) և ոսկերչչությունը (16.7 մլրդ.դրամ):
Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը 2016-ի առաջին կիսամյակում ավելացել է 11.4% (նախորդ տարվա աճը`3.5%), մինչև 132.4 մլրդ դրամ, մինչդեռ հունիսին արձանագրվել է 1% անկում, մինչև 17.4 մլրդ դրամ: Ընդ որում, էլեկտրաէներգիայի արտադրությունը, փոխանցումը և բաշխումը 2016-ի առաջին կյիսամյակում ավելացել է 15.8% մինչդեռ գազի արտադրության և գազային վառելիքի համակարգի միջոցով գազի մատակարարման ծավալը կրճատվել է 5.1% (միայն հունիսի աճը`13.4%):
Եկամուտները ջրամատակարարունից, թափոնների մաքրումից և վերամշակումից, ինչպես նաև երկրորդային հումքի արտադրությունից, հունվար-հունիսին աճել են 8.2% (նախորդ տարվա աճը` 9.6%), մինչև 10.6 մլրդ դրամ, միայն հունիսի աճը`3.1%, մինչև 1.8 մլրդ. դրամ: Ընդ որում, այդ հատվածի աճը հիմնականում պայմանավորված էր ջրի հավաքման, մշակման և բաշխման աշխատանքներով – 4%, իսկ միայն հունիսի անկումը`1.7%:
Հիշեցնենք, որ Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2015 թ. արագացրել է`2,7% -ից մինչև 5,2%, կազմելով 1.3 տրլն. դրամ ($ 2.8 մլրդ): Ընդ որում, արդյունաբերական հատվածի վերընթաց տրենդը հիմնականում ապահովում էր հանքահումքային արդյունաբերության հաշվին (2015-ին` 87,8%, 2014-ին`2,5%), մինչդեռ վերամ,շակող արդյունաբերության տրանդը 2014-ի 10% աճից հետո 2015-ին արձանագրել է 7,6% անկում:
ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2016 թվականի հունիսին կազմել է 477.53 դրամ/դոլար, իսկ հունվար-հունիս ամիսներին`483.86 դրամ/դոլար: