Արմինֆո. 2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի առևտրի ոլորտի տարեկան անկումը 8.6%-ից դանդաղել է մինչև 0.3%, կազմելով 973.5 մլրդ.դրամ ($ 2 մլրդ), որից 199 մլրդ.դրամը միայն հունիսին, արձանագրելով ամսական 15.4% աճ: Տարեկան դինամիկայի բարելավման միտումը պայմանավորված էր մեծածախ առևտրի ավտոմեքենաների առևտրի դրական դինամիկայով, մանրածախ առևտի հասույթի ծավալների կրճատման ֆանի վրա: Մասնավորապես, մեծածախ առևտուրն առաջին կիսամյակում ցուցադրել է տարեկան 5.2% աճ, մինչև 392.3 մլրդ. դրամ ($ 811 մլն.), նախորդ տարվա 2.4% անկման փոխարեն:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, մանրածախ առևտրի հատվածում առաջին կիսամյակում նախորդ տարվա 6.7% անկումը դանդաղել է մինչև 4.3% կազմելով 546 մլրդ.դրամ ($ 1.1 մլրդ): Միայն հունիսին, մանրածախ առևտրի հասույթն աճել է 9.1%, մինչև 106.4 մլրդ դրամ ($ 222.8): Դրա կառուցվածքում ամենամեծ շրջանառությունն ապահովել են խանութները (այդ թվում նաև սուպերմարկետները) - 416 մլրդ դրամ կամ 76.2% (տարեկան աճը`2,6%), մյուս առևտրի օբյեկտները` 73 մլրդ դրամ կամ 13,4% (տարեկան անկումը`31.3%), որին հաջորդում են սպառողական շուկաները` 35.2 մլրդ կամ 6.4% (տարեկան անկումը`3%), կրպակները`13.7 մլրդ կամ 2.4% (տարեկան անկումը` 3.5%), իսկ գյուղատնտեսական շուկաները`8.6 մլրդ կամ 1.6% (տարեկան աճը` 0.9%):
Ավտոմեքենաների առուվաճառքի ընդհանուր ծավալը 2016 թվականի առաջին կիսամյակում աճել է 9%, նախորդ տարվա 8% անկման փոխարեն, կազմելով 35.2 մլրդ.դրամ ($ 72.8 մլն): Միայն հունիսին ավտոմեքենաների առևտրի ծավալը մվազել է 4.7%, մինչև 8 մլրդ դրամ ($ 16.7 մլն):
Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության կառուցվածքում առյուծի բաժինը (56,8%) բաժին է ընկնում մանրածախ առևտրին, 39.7% -ը` մեծածախին և 3.5% -ը` ավտոմեքենաների առուվաճառքին:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2016 թվականի հունիսին կազմել է 477.53 դրամ/$ 1, իսկ հունվար-հունիսին`483.86 դրամ / 1 $: