Հինգշաբթի, 4 Օգոստոսի 2016 14:37
Ալեքսանդր Ավանեսով

RAOS Project Oy և Alstom Power System «Խանխիկիվի-1» ԱԷԿ-ի համար տուրբոգեներատորային կայանքի մատակարարման պայմանագիր են ստորագրել

Արմինֆո. «Ռուսատոմ Էներգո Ինտերնեշնլ» ԲԻ մոսկովյան գրասենյակում ստորագրվել է «Խանխիկիվի-1» ԱԷԿ-ի համար նախատեսված տուրբոգեներատորային կայանքի պատրաստման և մատարակակման պայմանագիր: ԱԷԿ-ը կաուցվում է ռուսական տեխնոլոգիաներով Ֆինլանդիայի Հյուսիսային Օստորբոտնիա նահանգում Fennovoima ընկերության համար:

Պայմանագիրը ստորագրել են բաց մրցույթում հաղթած ֆրանսիական Alstom Power Systems ընկերության (General Electric ընկերության մասնաճյուղ) Արևմտյան Եվրոպայում տարածաշրջանային վաճառքների գլխավոր տնօրեն Նիկոլաս Մուլինը (Nicolas Moulin), EPC կապալառուի կողմից՝ RAOS Project Oy ընկերության գլխավոր տնօրեն Վադիմ Ռյաբովը և RAOS Project Oy Տնօրենների խորհրդի անդամ Ալինա Խաապալայնեն-Կամենեվը:

Պայմանգրի համաձայն, Alstom Power System հետագա 7 տարիների ընթացքում իրականացնելու է տուրբինային կղզու տեխնոլոգիական սարքավորումների մեծ մասի մատակարարումը:

 

  • Տուրբոգեներատորային կայանքը ԱԷԿ-ի հիմնական մասերից մեկն է: Այստեղ ռեակտորային կայանքի արտադրած գոլորշին վերափոխվում է էլեկտրաէներգիայի 
  • «Ռոսատոմ» պետկորպորացիայի միջազգային ստորաբաժանում հանդիսացող «Ռուսատոմ Էներգո Ինթերնեշնլ» («ՌԷԻՆ», ավելի վաղ՝ «Ռուսատոմ Օվերսիզ» ԲԸ) և ԱԷԿ-ի պատվիրատու Fennovoima ընկերությունը «Խանխիկիվի-1» ԱԷԿ-ի կառուցման պայմանագիրը ստորագրեցին 2013 թվականի դեկտեմբերին
  • 2015 թվականին «ՌԷԻՆ» ԲԸ-ն «Խանխիկիվի-1» ԱԷԿ-ի կառուցման գլխավոր կապալառուի (EPC) պարտականությունները փոխանցեց իր դուստր-ձեռնարկություն հանդիսացող RAOS Project Oy ընկերությանը, որը գրանցված է Ֆինլանդիայում
  • Կայանը կունենա ռուսական ՋՋԷՌ-1200 ռուսական ռեակտոր և, ինչպես նախատեսվում է, էլեկտրաէներգիայի արտադրությունը սկսելու է 2024 թվականին: