Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է Հայաստանի 2016 թվականի տնտեսական աճի կանխատեսումը, դեպի արագացման կողմը` նախորդ 1.5-2.6% -ից մինչև 2.7-3.6%: Կանխատեսումը բերված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական 2016 թվականի երկրորդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրով, որտեղ կանխատեսման վերանայումը ռեգուլյատորը պայմանավորում է սպասվածից ավելի աճի տեմպերով արդյունաբերական հատվածում և ծառայությունների ոլորտում: 2017 թվականի վերջին ներդրումների և արտահանման խթանման, արտաքին տնտեսական իրավիճակի աստիճանաբար բարելավման և իրականացվող կառուցվածքային բարեփոխումների ազդեցության գծով կառավարության ծրագրի արդյունավետ իրականացման շնորհիվ երկրի տնտեսական աճը կարող է հասնել 3-4.5%-ի: Իսկ տնտեսական աճի երկարաժամկետ հավասարակշռված մակարդակը գնահատվում է 4-5%: Արդյունաբերական հատվածում աճի կանխատեսումը 2016 թվականին արագացել է մինչև 3.2-4%, նախորդ`1.3-2.1% փոխարեն, շինարարության գծով կանխատեսումը վատթարացել է մինչև մինուս 0.8-0.4% (նախորդ կանխատեսումը` մինուս 0.8-ից մինչև դրական 0.2%), ծառայությունների ոլորտում աճի կանխատեսումն արագացել է մինչև 3.8-4.4%, նախորդ` 1.8-2.4% փոխարեն, իսկ ագրոհատվածում աճի կանխատեումը գրեթե պահպանվել է` 4-5%, նախորդ` 4.2-5% փոխարեն: Բացի այդ, ՀՀ ԿԲ 2016 թվականի համար կանխատեսում է ֆիզիկական անձանց տրանսֆերտների ծավալների 6-8% կրճատում, նախորդ` 9-12% փոխարեն (դոլարով), այն պայմանավորելով Ռուսաստան տնտեսական աճի տեմպերով և ռուբլու արժեզրկման սպասելիքների չեզոքացումով: Արդյունքում, ընթացիկ հաշվի դեֆիզիտը ՀՆԱ նկատմամբ սահմանվել է 1-2 միջակայքում, իսկ միջնաժամկետ հեռանկարում կհասնի 2-3%-ի, նախկին`3-4% փոխարեն:
Հիշեցնենք, որ ԱՄՀ-ն բարելավվել է Հայաստանի 2016 թվականի տնտեսական աճի կանխատեսումը` 2,25-2,5%, նախորդ 2,2% փոխարեն: ՀԲ-ն 2016-ին ակնկալում Հայաստանի տնտեսական 1.9% աճ (նախկին կանխատեսումը` 2,5%), 2017-2018 թվականներին 2,8% -2,9% արագացումով: ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 2%: Ըստ ՀՀ ԿԲ կանխատեսումների, ՀՆԱ-ի 2016 թվականի աճը վերանայվել է դեպի արագացման կողմը`1.5-2.6%-ից մինչև 2.7-3.6%: ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի ՀՆԱ աճը 2016-ին կկազմի 2.2%, ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը նախատեսվում է 4%, 12-ամսյա գնաճը`4% մակարդակի վրա (+/- 1.5%): Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի ՀՆԱ աճը 2015 թվականին կազմել է 3%, 2014-ի 3,5% -ի փոխարեն: Ըստ վիճակագրական տվյալների, տնտեսական ակտիվության 2016-ի առաջին կիսամյակում աճել է 4.7%, 2015-ի 4,2% -ի փոխարեն, իսկ աճի արագացումը հիմնականում խթանել է արդյունաբերության ոլորտը (8.9%), ինչպես նաև ծառայությունների ոլորտը (8.3 %):
Նշենք, որ դեպի Հայաստան ֆիզիկական անձանց տրանսֆերտների ներհոսքը 2015 թվականին նվազել է 24%, մինչև $ 1.6 մլրդ, իսկ արտահոսքը նվազել է 16%, մինչև $ 0.8 մլրդ: Ընդ որում, թե ներհոսքի, և թե արտահոսքի գծով առաջատարն է Ռուսաստանը, համապատասխանաբար կազմելով` 63% և 37%: Ռուսաստանի Հայաստան տրանսֆերտների զուտ ներհոսքի կրճատումն սկսվեց 2014 թվականից (13% անկում), մինչդեռ վերջին չորս տարիներին դիտվել է աճ. 2010-ին `24%, իսկ 2011-ին`25%, 2012-ին` 18.2%, 2013-ին`7.2%: Վերջին երկու տարիներին Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների ներհոսքը նվազել է մոտ $ 730 մլն, իսկ միայն 2015 –ին`$ 554 մլն-ով, մինչդեռ 2009 թվականին այս ցուցանիշը կազմել էր $ 512 մլն: