Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում հուլիսի 27-ին մրցույթ է հայտարարել Դեբեդ գետի վրա, հայ-վրացական սահմանի հատվածքում (Սադախլո-Բագրատաշեն), կամուրջի նախագծման և շինարարության համար:
Մրցույթի հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 20-ը, EBRD Client E- Procurement Portal (ECEPP)էլեկտրոնային գնումների համակարգով: Ընտրության առաջին փուլում կքննարկվեն միայն տեխնիկական առաջարկները, երկրորդ փուլում`ճշգրտված և նորացված տեխնիկական առաջարկները և կոմերցիոն հայտերը: «Նախատեսվում է, որ նախագծի իրականացումը կսկսվի 2016 թվականի դեկտեմբերի վերջին և կընթանա 42 ամիս, այդ թվում 18 ամիս կկազմի նախագծումն ու շինարարությունը, իսկ 24 ամիս` հնարավոր դեֆեկտների հայտնաբերումը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի և ՎԶԵԲ-ը 2012 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրել են Հայաստանի և Վրաստանի միջև նոր կամուրջի շինարարության մասին համաձայնագիրը, որի շրջանակներում Հայաստանին կտրամադրվի 10.3 մլն.եվրո վարկ: Հյուսիսային միջանցքի նորացման ծրագիրը ներառում է եղած ենթակառուցվածքների արդիականացում, ինչպես նաև նոր ենթակառուցվածքների շինարարություն`սահմանային երեք կետերում (Բավրա, Բագրատաշեն և Գոգավան): Նախնական գնահատականերով նախագիծը հայկական կողմի վրա կնստի 4 մլն.եվրո:
Վարկը կտրամադրվի 15 տարով, առաջին 3 տարիների համար արտոնյալ ժամկետով, յուրաքանչյուր տրանշի համար լողացող տոկոսադրույքով: Ծրագրի իրականացման արդյունքում նշված անցակետերով մարդկանց անցումը 15 րոպեից կկրճատվի մինչև 5 րոպե, իսկ բեռների անցումը` 75 րոպեից մինչև 25 րոպե: Ավելի վաղ ՀՀ խորհրդարանը վավերացրել էր Եվրոպական ներդրումային բանկի հետ 30.316 մլն.եվրոյի համաձայնագիրը:
Ընդհանուր առմամբ, նախագծի իրականացման համար Հայաստանը մտադիր է ներգրավել 56.73 մլն.եվրոյի վարկային միջոցներ, այդ թվում, 12 մլն.եվրո ակնկալվում է Հարևանության քաղաքականության հիմնադրամից, 3.3 մլն. կկազմի ԵՄ դրամաշնորհը, և 0.8 մլն.եվրո` ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) դրամաշնորհը: