Արմինֆո. Ժամկետանց վարկերի ծավալը հայկական բանկերում 2016 թվականի հուլիսի 1-ին կազմել է 46.4 մլրդ. դրամ ($ 97.3 մլն), տարեկան կտրվածքով աճը`13.4%: Դրան զուգահեռ երկարաձգված վարկերի ծավալը կրճատվել է 0,6%, հուլիսին 1-ի դրությամբ կազմելով 118.9 մլրդ.դրամ ($ 249,5 մլն): Եռամսյակային կտրվածքով ժամկետանց վարկերը կտրուկ դանդաղեցրել են աճը` 20,1% -ից մինչև 1,9%, իսկ երկարաձգված վարկերի աճն արագացել է 3,1%, մինչև 4.3%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո-ինմ են ներկայացվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ժամկետանց վարկերի մասնաբաժինը բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում II եռամսյակի արդյւոնքներով կազմել է 2.14%, I եռամսյակի 2,13%-ի և նմախորդ տարվա 2%-ի համեմատ: Երկարաձգված վարկերի մասնաբաժինը կազմել է 5.48%, I եռամսյակի 5.34% -ի և նախորդ տարվա 5.86%-ի համեմատ:
Ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ և երկարաժամկետ բաղադրիչները մեկ տարում հավասարվել են, համապատասխանաբար կազմելով`49,7% և 50,3%, մինչդեռ, ինչպես և նախկինում, գերակշռել են կարճաժամկետ վարկերը`67.7%, իսկ երկարաժամկետ վարկերի մասնաբաժինը կազմել է 32,3% (2015-ի հուլիսի 1-ին): Արդյունքում, կարճաժամկետ վարկերի բացարձակ արժեքը ժամկետանց վարկերի կառուցվածքում կազմել է 23,1 մլրդ դրամ, և երկարաժամկետ վարկերինը`23.3 մլրդ դրամ: Երկարացված վարկերի կառուցվածքում շարունակում են գերակշռել երկարաժամկետ վարկերը`87,6 մլրդ դրամ, իսկ մնացած 31.3 մլրդ դրամը կազմում են կարճաժամկետ վարկերը, տարեկան աճը`66.7% -ից մինչև 73.7%, երկրորդ մասնաբաժնի 33%, մինչև 26 3% կրճատումով:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումները տարեկան կտրվածքով ավելացել են 6,4%, ընդ որում, I կիսամյակում`4%, II եռամսյակում`1,7%, մինչև հուլիսի 1-ը հասնելով 2.171 տրլն դրամի ($ 4.6 մլրդ): Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային պորտֆելը կազմել է 2.006 տրլն դրամ ($ 4.2 մլրդ): Բանկերի վարկային պորտֆելի կառուցվածքում (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի) երկարաժամկետ վարկերի մասնաբաժինը կազմել է 84.5%, իսկ կարճաժամկետ վարկերի մասնաբաժինը`15.5%, նախորդ տարվա, համապատասխանաբար`84.8%-ի և 15.2%-ի փոխարեն: (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 06.30.2016 թ. դրությամբ կազմել է 476.68 դրամ/$ 1):