Արմինֆո. Սեպտեմբերից Իրանը կկրճատի Հայաստանին մատակարարվող բնական գազի ծավալները: Այս մասին հայտարարել է Իրանի նավթային արդյունաբերության փոխնախարար Համիդրեզա Արաքին: Նրա խոսքով, որը բերում է Tehrantimes.com-ը, գազի մատակարման ծավալների ավելացոմը պայմանավորված էր հուլիսի սպառման աճով: «Մենք ընդունեցին նրանց առաջարկը և ավելացրինք գազի արտահանումը: Բայց հաջորդ ամիս կնվազեցնենք մատակարարման ծավալները, քանի որ պայմանագրով նախատեսված է որոշակի ծավալ»,-հայտարարել է փոխնախարարը:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Իրանը կնքել էր Հայաստանի տարածքով Վրաստանին բնական գազ մատակարելու մասին փորձնական պայմանագիր: Իրանի նավթի նախարար Բիջան Զինգանեն հաղորդել էր, որ Հայաստանն ավելացրել է իրանական գազի գնման ծավալները և 2018 թվականի վերջին ցանկանում է Իրանից ներմուծել օրական 3 խոր.մետր բնական գազ, ներկայիս 1 խոր.մետրի փոխարեն: Նա նաև նշել է, որ մի փոքր փոխվել է գազ-էլեկտրաէներգիա փոխանակման գործակիցը: Նախկինում Իրանը մեկ խոր.մետր գազի դիմաց ստանում էր 3 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ այժմ կստանա 3.2 կիլովատ:
Նշենք, որ օգոստոսի 4-ին ՀՀ կառավարությունը որոշեց ստեղծել «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն, որը կզբաղվի իրանական գազի գնումներով:
Հիշեցնենք, որ Իրան - Հայաստան գազատարի հզորությունը կազմում է տարեկան 2,3 մլրդ խորանարդ մետր: Իրանը Հայաստանին գազ է մատակարարում ջերմային էլեկտրակայանների համար: 2004 թ. ՀՀ կառավարությունը նախաձեռնեց «Իրան - Հայաստան» գազատարի շինարարությունը: 113 կմ երկարությամբ գազատարը բացվեց 2007 թվականին: Համաձայնագրով նախատեսվում է, որ 20 տարվա ընթացքում Իրանը Հայաստանին կմատակարարի 36 մլրդ խորանարդ մետր բնական գազ, պայմանագրի գործողության ժամկետը 5 տարի երկարացման և մատակարարումների ընդհանուր ծավալը մինչև 47 մլրդ.խոր.մետր ավելացման հնարավորությունով: Ներկայումս Իրանը Հայաստանին տարեկան մատակարարում է մոտ 370 մլն խորանարդ մետր գազ, իսկ հետագայում, Երևանի և Վանաձորի ՋԷԿ-երի երկու նոր բլոկների շահագործման հանձնելուց հետո, մատակարարման ծավալները կարող են աճել մինչև 1.2 մլրդ խորանարդ մետր: