Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մինչև 2500 ՀՀ դրամ նվազեցրել է ACBA Mobile բջջային հավելվածի ակտիվացման միանվագ վճարը ֆիզիկական անձանց համար: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամուլի ծառայությունից, այդ սակագինը կգործի մինչև սեպտեմբերի 20-ը:
ACBA Mobile բջջային հավելվածի միջոցով հաճախորդները կարող են կատարել փոխանցումներ իրենց հաշիվների միջև, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող ցանկացած այլ բանկի հաշվեհամարներին, կատարել վարկի մասնակի կամ լրիվ մարում, ավանդի համալրում, կոմունալ վճարումներ, արտաժութային փոխարկումներ, բանկ ուղարկել և ստանալ հաղորդագրություններ, ստանալ Բանկի նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, ընթացիկ վարկի մարման վերաբերյալ հիշեցումներ և ներկայացնել դեսպանատան տեղեկանքի ստացման հայտ:
Այս բջջային հավելվածը հնարավորություն է տալիս կառավարել հաշիվներն առանց Բանկ այցելելու` ցանկացած վայրում, ցանկացած պահին` Ձեզ հետ ունենալով միայն բջջային iOS կամ Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներ, պլանշետներ (smartphone, tablet) և ինտերնետ հասանելություն: Հավելվածի բոլոր գործառույթներին, անգամ առանց հավելվածը ներբեռնելու, կարելի է ծանոթանալ՝ այցելելով հետևյալ հղմամբ` ACBA Mobile, իսկ դրանից օգտվելու համար անհրաժեշտ է App Store-ից կամ Google play-ից ներբեռնել ACBA Mobile բջջային հավելվածը և, դիմելով բանկի մասնաճյուղ, իրականացնել ակտիվացման գործողությունները:
ACBA Mobile հավելվածի ծառայություններին լիովին կարելի է ծանոթանալ այցելելով բանկի պաշտոնական կայքը` www.acba.am կամ ֆեյսբուքյան էջ` https://www.facebook.com/acbacreditagricolebank հղումով:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի նորություններին կարելի է հետևել նաև https://www.youtube.com/user/acbacreditagricole, https://twitter.com/ACBA_CREDIT հղումներով:
Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ-ն Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից որպես բանկի մաժորիտար բաժնետեր հանդես է գալիս խոշորագույն եվրոպական Credit Agricole S.A. բանկային խումբը` կապիտալում 15,56% բաժնեմասով, որին հետևում է SJSC "Sacam International" բաժնետիրական ընկերությունը (Credit Agricole S.A խմբի անդամ)` 12,44%: Դրանցից զատ կապիտալում բաժին ունեն նաև գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: Մասնաճյուղերի ցանցի ընդգրկմամբ և մարզային մասնաճյուղերի թվով բանկը երկրորդ դիրքն է զբաղեցնում: Հիմնական հաշվեկշռային ցուցանիշների գծով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ պահպանում է դիրքերն առաջատար հնգյակում: