Արմինֆո. Օգոստոսի 8-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այցելել է ‹‹Տոնուս-Լես›› ՍՊԸ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերությունից, այցի ընթացքում նախարարին ուղեկցել են էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, 9Տոնուս-Լես0 ՍՊԸ նախագահ Լևոն Հակոբյանը, ամերիկահայ գործարար Սարգիս Նուրյանը:
Մինչ ընկերության “FDA Lab’’ փորձարկման լաբորատորիայում նախատեսված շրջայցը` նախարարին տեսաֆիլմի միջոցով ներկայացվել է ընկերության գործունեությունը. “FDA Lab’’-ը միջազգային հավատարմագրում ունեցող լաբորատոր համալիր է, որը գերժամանակակից սարքավորումների և բարձրակարգ մասնագետների շնորհիվ իրականացնում է Հայաստանում արտադրվող, ներկրվող դեղերի կենսահամարժեքության, սննդի, ծխախոտի որակի և մանրէաբանական փորձաքննություններ:
9Տոնուս-Լես0 ՍՊԸ նախագահ Լևոն Հակոբյանն ներկայացրել է իրականացվող աշխատանքները, անդրադարձել խնդրահարույց հարցերին, կիսվել ապագային միտված մեծածավալ ներդրումային ծրագրերով: Արծվիկ Մինասյանն իրականացվող աշխատանքներից իր գոհունակությունն է հայտնել և նշել համագործակցության պատրաստակամությունը նոր ծրագրերի իրագործման համար:
«Տոնուս-Լես» ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և այս տարիների ընթացքում բարեհաջող գործունեության արդյունքում իր ուրույն տեղն է գրավել հայաստանյան շուկայում, որպես դեղագործական ընկերություն։ «Տոնուս-Լես»-ը հանդիսանում է մի շարք աշխարհահռչակ դեղագործական ընկերությունների բացառիկ և պաշտոնականներկայացուցիչը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Վրաստանում և Ղազախստանում։ 2009թ.-ից մեր Ընկերությունը տեղափոխվել է նորակառույց' համաշխարհային GDP (Good Distribution Practices) ստանդարտներին համապատասխանող շենք` աշխատակազմին ընձեռելով մարկետինգային և պրակտիկ որոշումներ կայացնելու և իրագործելու լայն հնարավորություններ։ «Տոնուս-Լես» ՍՊԸ-ի արտադրանքի սերտիֆիկացման մարմինը այսուհետ իրավասու է իրականացնել արտադրանքի սերտիֆիկացում հավատարմագրման ոլորտի շրջանակներում (22 ոլորտ՝ պարենային և ոչ պարենային արտադրանք): «Տոնուս-Լեսը», ընդլայնելով իր գործունեության ոլորտները, իրականցնում է նաև պայմանագրային հետազոտական ծառայություններ: