Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները շարունակում են չափավոր աճել, ընթացիկ շաբաթ աճի տեմպերն արագացնելով մինչև 3.1%, նախորդ շաբաթվա 2% փոխարեն: Ընդ որում, ոսկու և արծաթի գներն արագացրել են աճը, բայց ավելի կտրուկ աճ է արձանագրել պլատինը, իսկ պայադիմումը դադաղեցրել է աճը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, օգոստոսի 8-14-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 20754,47 դրամ (շաբաթվա աճը` 2.1%), արծաթ – 312.75 դրամ է (շաբաթական աճը`3.1%), պլատինիում – 17726.98 դրամ (շաբաթվա աճը` 4.7%), պալադիում - 10867,54 դրամ (շաբաթվա աճը`2.7%):
RUB | 3.87 | -0.01 |
USD | 397.78 | 0.56 |
EUR | 408.04 | 2.96 |
GBP | 484.73 | 2.74 |
CAD | 276.60 | 1.48 |
JPY | 25.20 | -0.04 |
CNY | 54.26 | 0.08 |
CHF | 434.21 | 0.85 |