Չորեքշաբթի, 10 Օգոստոսի 2016 11:28
Նաիրա Բադալյան

Այսօր Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Մոսկվայում կքննարկեն փոխգործակցության գլխավոր հարցերը

Այսօր Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Մոսկվայում կքննարկեն փոխգործակցության գլխավոր հարցերը

Արմինֆո. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 10-ին բանակցություններ կվարեն քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար բնագավառներում փոխգործակցության հարցերի շուրջ, կքննարկեն նաև  միջազգային և տարածաշրջանային խնդիրներ: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Սերժ Սարգսյանը Ռուսաստանի մայրաքաղաք է մեկնում Վլադիմիր Պուտինի հրավերով, նշել են մամուլի ծառայությունում: «Բարձրագույն մակարդակի բանակցությունների ընթացքոււմ նախատեսվում է քննարկել քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար բնագավառներում փոխգործակցության հարցեր, ինտեգրման գործընթացները եվրասիական տարածությունում», - ասվում է հաղորդագրությունում: Սպասվում է, որ կկայանա նաև կարծիքների փոխանակում  միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ: Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել են հունիսին Սանկտ Պետերբուրգում` ապրիլին Լեռնային Ղարաբաղում սրված հակամարտության հարցերի շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպման շրջանակում: Հանդիպման արդյունքում կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում փաստել են մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռք բերումը, որոնց լուծումը թույլ կտա պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում առաջընթացի համար:

 

Հանդիպումից հետո հուլիսին և օգոստոսին ԼՂՀ և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները բազմիցս հայտարարել են հակառակ կողմից հրադադարի խախտումների մասին: Հուլիսին Ալիևը հայտարարել է, թե «Ղարաբաղը երբեք անկախություն չի ստանա»,  իսկ օգոստոսի 8-ին Բաքվում Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ եռակողմ հանդիպմանն ընդգծել է, որ Ղարաբաղի հակամարտության առնչությամբ գոյություն ունեցող ստատուս-քվոն անթույլատրելի է, և հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

 

Բաքվի հանդիպման նախաշեմին ՌԴ նախագահ Պուտինը մոլորություն է որակել այն հայտարարությունը, թե Ռուսաստանը փորձում է մենաշնորհել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող աշխատանքը և դրանից զերծ պահել մյուս միջնորդներին, նշելով, թե ՌԴ Ադրբեջանին և Հայաստանին հակամարտության կարգավորմնա վերաբերյալ պատրաստի բաղադրաատոմսեր չի պարտադրի: «Դուք հիշատակեցիք Ղարաբաղի մասին: Դա իսկապես խնդիր է, որը մեզ է հասել մեր խորհրդային անցյալից։ Գիտեմ որքան սուր է հարցը թե Ադրբեջանի, թե Հայաստանի համար։ Մենք ձգտելու ենք, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այնպիսի լուծում, որը կհանդիսանա փոխզիջումային, բայց ընդունելի երկու կողմի համար, որպեսզի հաղթողը լինեն երկու երկրների ժողովուրդները, և երկու պետություններն զգան, որ իրենք այդ բարդ խնդիրը լուծել են` այսօրվա և գալիք սերունդների շահերից ելնելով», - ասել է ՌԴ նախագահը:

 

Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992 թվականի ապրիլի 3-ին: Երկրները կապված են դաշնակցային գործընկերության հարաբերություններով: Կնքվել են ավելի քան 200 միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրեր ու համաձայնագրեր: Հիմնարար փաստաթղթերն են 1997թ. օգոստոսի 29-ին կնքված Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, և Ռուսաստանի ու Հայաստանի միջև դաշնակցային փոխգործակցության շուրջ հռչակագիրը, որն ստորագրվել է 2000 թվականի սեպտեմբերի 26-ին:

 

Ռազմական բնագավառում ռուս-հայկական փոխգործակցության շրջանակում հայկական զինված ուժերը մասնակցում են ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի շրջանակում մարտական հերթապահությանը: Հանրապետության տարածքում տեղակայված է 102 ռուսական ռազմակայանը: Ձևավորվել է ռուս-հայկական զորախմբավորում: Հայաստանում ՌԴ ՍԴԾ վարչությունը հայ ահմանապահների հետ համատեղ իրականացնում է Թուրքիայի և Իրանի հետ երկրի սահմաննների  պահպանություն:

 

Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է, նրա բաժինը հանրապետության արտաքին առևտրի հաշվեկշռում կազմում է շուրջ 24%: Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության տվյալներով, 2015 թվականին Ռուսաստանի և Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 1244,8 մլն դոլար, ընդ որում Ռուսաստանից արտահանումը` 1048,2 մլն դոլար, ներմուծումը`  196,6 մլն դոլար: 2016 թ. հունվար-մայիս ամիսներին երկու երկրների միջև արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 478,8 մլն դոլար, այդ թվում Ռուսաստանից արտահանումը` 321,5 մլն դոլար, ներմուծումը` 157,3 մլն դոլար: Ռուսաստանից Հայաստան արտահանման հիմքը կազմում են հանքային մթերքների, պարենային ապրանքների և գյուղատնտեսական հումքի, մեքենաների, սարքավորումների, փոխադրամիջոցների, մետաղների, քիմիական արդյունաբերության արտադրանքի, կաուչուկի, թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատարստված իրերի մատակարարումները: Հայաստանից Ռուսաստան նեմուծման կառուցվածքում գերակշռում են պարենային ապրանքները և գյուղատնտեսական հումքը, մեքենաները, սարքավորումները և փոխադրամիջոցները, թանկարժեք քարերն ու մետաղները և դրանցից պատրաստված իրերը, տեքստիլային ապրանքները և կոշկեղենը:

 

1991 թվականից ի վեր Հայաստանի տնտեսությունում կուտակված ռուսական կապիտալ ներդրումների ծավալը գերազանցել է 4 մլրդ դոլարը: Հիմնական ռուսական ներդրումները, որոնք աչքի են ընկնում դիվերսիֆիկացված կառուցվածքով, ուղղորդվում են էներգետիկայի, բանկային, լեռնահանքային և շինարարական հատվածներ, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ: Խոշորագույն ներդրումային նախագծերի թվում են գազաէներգետիկ օբյեկտների կառուցումը «Գազպրոմի» մասնակցությամբ, «Վիմպելկոմի» կողմից կապի ազգային օպերատոր «ԱրմենՏելի» բոլոր ակտիվների ձեռք բերումը, «ՎՏԲ բանկ» ԲԲԸ կողմից` երկրի առաջատար բանկերից մեկի` «Հայխնայբանկի» ձեռք բերումը, ինչպես նաև «Ռուսական ալյումինի» կողմից «Ռուսալ Արմենալի» արդիականացումը, իսկ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ կողմից` Հրազդանի ՋԷԿ-ի, Սևան-Հրազդան կասկադի էներգահզորությունների արդիականացումը: Ռուսաստանի հանդեպ իր պետական պարտքի լիովին մարման հաշվին Հայաստանը նրա սեփականությանն է հանձնել հինգ ձեռնարկություն: Հայաստանում ռուսական կապիտալով ձեռնարկությունների և ստորաբաժանումների (ավելի քան 1300) տեսակարար կշիռը կազմում է օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ ձեռնարկությունների ընդհանուր թվի 27,6%:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՊԵԿ-ը վերահսկողություն կսահմանի անշարժ գույքի վարձակալության շուկայումՊԵԿ-ը վերահսկողություն կսահմանի անշարժ գույքի վարձակալության շուկայում
2025 թվականից պետությունը շրջանառության հարկի ռեժիմով աշխատող բիզնեսին կպարտավորեցնի փաստաթղթավորել կատարված բոլոր գործարքները2025 թվականից պետությունը շրջանառության հարկի ռեժիմով աշխատող բիզնեսին կպարտավորեցնի փաստաթղթավորել կատարված բոլոր գործարքները
Էկոնոմիկայի նախարարությունը և ԱՄՀ-ն քննարկել են Հայաստանում կորպորատիվ կառավարման նոր օրենսգրքի ընդունման հնարավորություններըԷկոնոմիկայի նախարարությունը և ԱՄՀ-ն քննարկել են Հայաստանում կորպորատիվ կառավարման նոր օրենսգրքի ընդունման հնարավորությունները
Կառավարությունում քննարկվել են 2024թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և բյուջետային շրջանակըԿառավարությունում քննարկվել են 2024թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և բյուջետային շրջանակը
Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներինTeam Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին
ՊԵԿ նախագահը մաքսային եկամուտների նվազում է կանխատեսում՝ միջազգային հակառուսական պատժամիջոցների պատճառովՊԵԿ նախագահը մաքսային եկամուտների նվազում է կանխատեսում՝ միջազգային հակառուսական պատժամիջոցների պատճառով
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը հունվար-օգոստոսին դանդաղել է մինչև 10.4 տոկոսՀայաստանում տնտեսական ակտիվության աճը հունվար-օգոստոսին դանդաղել է մինչև 10.4 տոկոս
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023թ. հունվար-օգոստոսին նվազել է՝ 105,1% - ից մինչեւ 100,9%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023թ. հունվար-օգոստոսին նվազել է՝ 105,1% - ից մինչեւ 100,9%
Հայաստանը ԵԱԶԲ-ի հետ լրացուցիչ համաձայնագիր կստորագրի Հայաստանը ԵԱԶԲ-ի հետ լրացուցիչ համաձայնագիր կստորագրի "Աշխատանքի էլեկտրոնային բորսա" ծրագրի ֆինանսավորման շուրջ
2023 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանի պետական գանձարան մուտքագրվել  է 14.5% - ով ավելի  հարկեր, քան 2022-ի նույն ժամանակահատվածում2023 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանի պետական գանձարան մուտքագրվել  է 14.5% - ով ավելի  հարկեր, քան 2022-ի նույն ժամանակահատվածում
"Պոբեդա" ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Սոչի-Գյումրի-Սոչի ուղղությամբ
Էկոնոմիկայի նախարար. Մինչև տարեվերջ ՀՆԱ-ի նկատմամբ ներդրումների հարաբերակցությունը կգերազանցի 2021 և 2022 թվականների ցուցանիշներըԷկոնոմիկայի նախարար. Մինչև տարեվերջ ՀՆԱ-ի նկատմամբ ներդրումների հարաբերակցությունը կգերազանցի 2021 և 2022 թվականների ցուցանիշները
Վահան Քերոբյանը հայտարարել է ԱՄԷ-ի հետ ստորագրվելիք մի շարք համաձայնագրերի մասինՎահան Քերոբյանը հայտարարել է ԱՄԷ-ի հետ ստորագրվելիք մի շարք համաձայնագրերի մասին
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը սկսել է դանդաղորեն աճելՀայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը սկսել է դանդաղորեն աճել
Երևանում բացվել է Երևանում բացվել է "Արմենիա էքսպո-2023" առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը
Էկոնոմիկայի նախարարությունն աշխատանքային կապեր է հաստատում Գերմանիայի ՓՄՁ ասոցիացիայի հետԷկոնոմիկայի նախարարությունն աշխատանքային կապեր է հաստատում Գերմանիայի ՓՄՁ ասոցիացիայի հետ
Հայաստանի պետական պարտքը հասել է 11,4 մլրդ դոլարի, եւ սա սահմանը չէ. աճը շարունակվում էՀայաստանի պետական պարտքը հասել է 11,4 մլրդ դոլարի, եւ սա սահմանը չէ. աճը շարունակվում է
Կոնվերս Բանկ. Հանգստի լավագույն ուղղությունները 2023-ի աշնանըԿոնվերս Բանկ. Հանգստի լավագույն ուղղությունները 2023-ի աշնանը
Հայաստանը նախատեսում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը երկարաձգել էլեկտրամոբիլների ներկման համար սահմանված ԱԱՀ-ի արտոնությունըՀայաստանը նախատեսում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը երկարաձգել էլեկտրամոբիլների ներկման համար սահմանված ԱԱՀ-ի արտոնությունը
Երևանում մեկնարկել է հայ-կորեական տնտեսական համագործակցության առաջին համաժողովըԵրևանում մեկնարկել է հայ-կորեական տնտեսական համագործակցության առաջին համաժողովը
Հայաստանում թոշակառուների և 10% հետվճարի ծրագրով նպաստառուների անկանխիկ գնումները հասել են 43,2 մլրդ դրամիՀայաստանում թոշակառուների և 10% հետվճարի ծրագրով նպաստառուների անկանխիկ գնումները հասել են 43,2 մլրդ դրամի
Բաղդադում ավարտվել է հայ-իրաքյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստըԲաղդադում ավարտվել է հայ-իրաքյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը
Երևանի բժշկական համալսարանի երկու շենքերը կվաճառվեն աճուրդովԵրևանի բժշկական համալսարանի երկու շենքերը կվաճառվեն աճուրդով
Ի՞նչ անել, եթե կորցրել եք բանկային քարտը․ IDBankԻ՞նչ անել, եթե կորցրել եք բանկային քարտը․ IDBank
Նիկոլ Փաշինյան. մեզ համար անընդունելի է Հայաստանի նկատմամբ հարկային և մաքսային պարտավորությունների չկատարումըՆիկոլ Փաշինյան. մեզ համար անընդունելի է Հայաստանի նկատմամբ հարկային և մաքսային պարտավորությունների չկատարումը
Հայաստանի ԿԲ-ը և ԱՄՀ-ըն քննարկել են դրամավարկային քաղաքականության նոր մոտեցումների ներդնումըՀայաստանի ԿԲ-ը և ԱՄՀ-ըն քննարկել են դրամավարկային քաղաքականության նոր մոտեցումների ներդնումը
Երևանյան լճի վրա լողացող արևային ֆոտովոլտային կայան են բացելԵրևանյան լճի վրա լողացող արևային ֆոտովոլտային կայան են բացել
IFC-ի համագործակցությունը Հայաստանի մասնավոր հատվածի հետ կարևոր է լավագույն ստանդարտների ներդրման տեսանկյունից. փոխվարչապետIFC-ի համագործակցությունը Հայաստանի մասնավոր հատվածի հետ կարևոր է լավագույն ստանդարտների ներդրման տեսանկյունից. փոխվարչապետ
Tech Week-ն այս տարի կընթանա ՎանաձորումTech Week-ն այս տարի կընթանա Վանաձորում
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների հարկային մարմինների ամենամյա համաժողովինՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների հարկային մարմինների ամենամյա համաժողովին
Արա Ավագյանը գլխավորել է ՎՏԲ-Հայաստան ԲանկըԱրա Ավագյանը գլխավորել է ՎՏԲ-Հայաստան Բանկը
JAC մեքենաներ՝ լիզինգի բացառիկ պայմաններովJAC մեքենաներ՝ լիզինգի բացառիկ պայմաններով
Վահե Դավթյան. Վահե Դավթյան. "Մերձավորարևելյան միջանցքն" ավելի է հետ մղում, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" գործարկման հեռանկարը
ԿԲ-ն բարելավել է Հայաստանի ՀՆԱ աճի 2023 թվականի կանխատեսումը՝ նախկին 6,9%-ից մինչեւ 7,2%ԿԲ-ն բարելավել է Հայաստանի ՀՆԱ աճի 2023 թվականի կանխատեսումը՝ նախկին 6,9%-ից մինչեւ 7,2%
5 iPhone 15 Կոնվերս Բանկի հաճախորդներին5 iPhone 15 Կոնվերս Բանկի հաճախորդներին
ՊԵԿ-ը նախատեսում է իրավական հիմքեր ստեղծել փոստային կապով ներկրվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման համարՊԵԿ-ը նախատեսում է իրավական հիմքեր ստեղծել փոստային կապով ներկրվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման համար
Հայաստանի ԿԲ-ն այս անգամ ավելի նկատելիորեն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10,25%-ից մինչեւ 9,75%Հայաստանի ԿԲ-ն այս անգամ ավելի նկատելիորեն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10,25%-ից մինչեւ 9,75%
Հայաստանն ու Իրանը մտադիր են ակտիվացնել համագործակցությունը հարկային և մաքսային ոլորտներում. ՊԵԿՀայաստանն ու Իրանը մտադիր են ակտիվացնել համագործակցությունը հարկային և մաքսային ոլորտներում. ՊԵԿ
Abu Dhabi Ferrari World ողջ ընտանիքով. Կոնվերս Բանկն արշավ է մեկնարկելAbu Dhabi Ferrari World ողջ ընտանիքով. Կոնվերս Բանկն արշավ է մեկնարկել
Ավելի շատ աշխատատեղ IDBank-ի Գյումրիի զանգերի կենտրոնումԱվելի շատ աշխատատեղ IDBank-ի Գյումրիի զանգերի կենտրոնում
Փորձագետ. Հայաստանին սպառնում է կարգավիճակի էական նվազում՝ որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիրՓորձագետ. Հայաստանին սպառնում է կարգավիճակի էական նվազում՝ որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր
Հայաստանում գնանկումը շատ չնչին է՝ սննդամթերքի զուսպ էժանացման եւ թանկացող ծառայությունների պատճառովՀայաստանում գնանկումը շատ չնչին է՝ սննդամթերքի զուսպ էժանացման եւ թանկացող ծառայությունների պատճառով
Ձեր բիզնեսը՝ մեր լուծումները․ IDBank-ի SoftPOS հավելվածը՝ Ձեր վաճառքի գործիքՁեր բիզնեսը՝ մեր լուծումները․ IDBank-ի SoftPOS հավելվածը՝ Ձեր վաճառքի գործիք
Վահան Քերոբյան. Հայաստանում առաջին 3 զբոսաշրջային կլաստերները կստեղծվեն Արենիում, Գյումրիում և ԴիլիջանումՎահան Քերոբյան. Հայաստանում առաջին 3 զբոսաշրջային կլաստերները կստեղծվեն Արենիում, Գյումրիում և Դիլիջանում
IDBank-ը ժամկետից շուտ ավարտել է 5 մլն դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխումըIDBank-ը ժամկետից շուտ ավարտել է 5 մլն դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխումը
Հայաստանում մասնավոր ընկերություններն ու կազմակերպությունները կներգրավվեն աշխատուժի պատրաստման եւ դրա հետագա աշխատանքի տեղավորման գործումՀայաստանում մասնավոր ընկերություններն ու կազմակերպությունները կներգրավվեն աշխատուժի պատրաստման եւ դրա հետագա աշխատանքի տեղավորման գործում
Հարավկորեական SK Group խոշոր հոլդինգը հետաքրքրված է Հայաստանում գործունեությամբՀարավկորեական SK Group խոշոր հոլդինգը հետաքրքրված է Հայաստանում գործունեությամբ
Առաջիկա օրերին Երևանում կանցկացվի հայ-էմիրաթական գործարար համաժողով. ԱԳՆԱռաջիկա օրերին Երևանում կանցկացվի հայ-էմիրաթական գործարար համաժողով. ԱԳՆ
Կվերականգնվի Արաքս գետի հայկական կողմի ողողված պատնեշըԿվերականգնվի Արաքս գետի հայկական կողմի ողողված պատնեշը
Վահան Քերոբյանը՝ Wildberries-ին առնչվող իրավիճակի մասին. մենք ուսումնասիրում ենք իրավիճակը՝  Հասկանալու համար, թե արդյոք կան խախտումներ, որոնք խաթարում են մրցակցությունըՎահան Քերոբյանը՝ Wildberries-ին առնչվող իրավիճակի մասին. մենք ուսումնասիրում ենք իրավիճակը՝ Հասկանալու համար, թե արդյոք կան խախտումներ, որոնք խաթարում են մրցակցությունը
Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել, սակայն, այժմ՝ արդեն նաև արտաքին պարտքի հաշվինՀայաստանի պետական պարտքը շարունակում է աճել, սակայն, այժմ՝ արդեն նաև արտաքին պարտքի հաշվին
Համաշխարհային բանկն Էկոնոմիկայի նախարարությունում ներկայացրել է Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների կատարելագործման ծրագիրըՀամաշխարհային բանկն Էկոնոմիկայի նախարարությունում ներկայացրել է Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների կատարելագործման ծրագիրը
Գոռ Ավետիսյան. Մինչև տարեվերջ կավարտվեն Տրանշ-3 ճանապարհահատվածի ասֆալտապատման տեղադրման աշխատանքներըԳոռ Ավետիսյան. Մինչև տարեվերջ կավարտվեն Տրանշ-3 ճանապարհահատվածի ասֆալտապատման տեղադրման աշխատանքները
ՀՖՖ-ն և IDBank-ը կշարունակեն համագործակցությունը ևս 1 տարովՀՖՖ-ն և IDBank-ը կշարունակեն համագործակցությունը ևս 1 տարով
Իշխանությունները խաղող մթերող ընկերություններին աջակցման նոր միջոցներ կառաջարկենԻշխանությունները խաղող մթերող ընկերություններին աջակցման նոր միջոցներ կառաջարկեն
"Հայփոստի" շենքը կվաճառվի "Ռենշին" ընկերությանը
8 ամսում Հայաստան է այցելել 1.59 մլն զբոսաշրջիկ8 ամսում Հայաստան է այցելել 1.59 մլն զբոսաշրջիկ
Ջիհադ Ազուր. Բուռն աճի պայմաններում կարևոր է խուսափել տնտեսության գերտաքացումից, զսպել գնաճը և ամրապնդել անբարենպաստ ցնցումներին դիմակայելու ունակությունըՋիհադ Ազուր. Բուռն աճի պայմաններում կարևոր է խուսափել տնտեսության գերտաքացումից, զսպել գնաճը և ամրապնդել անբարենպաստ ցնցումներին դիմակայելու ունակությունը
Իդրամը բոլորի համար է․ կոմերցիոն տնօրեն Գրիգորի ՅոլյանԻդրամը բոլորի համար է․ կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյան
ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն ստորագրել են Ֆինանսական հասանելիության երաշխավորման ծրագրի շրջանակում առաջին վարկը ԱԿԲԱ բանկի հետՎԶԵԲ-ը և ԵՄ-ն ստորագրել են Ֆինանսական հասանելիության երաշխավորման ծրագրի շրջանակում առաջին վարկը ԱԿԲԱ բանկի հետ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
27.09.2023
RUB4.030.00
USD388.590.88
EUR410.04-0.70
GBP471.71-0.64
CAD287.10-0.20
JPY26.040.00
CNY54.180.13
CHF423.30-1.40