Արմինֆո. 2016թ.-ի օգոստոսի 10-ին «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ֆոնդային բորսայի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 40,000 անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 13.0% տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMARBKB2CER4) բորսայում կշրջանառվեն ARBKB2C բորսայական հապավմամբ:
Նշենք, որ 2007 թվականին ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ առաջին անգամ կորպորատիվ պարտատոմսերի շուկա էր դուրս եկել 250 մլն դրամ ծավալով: Առաջին թողարկման տարեկան տարեկան եկամտաբերությունը կազմեց 8%, շրջանառության ժամկետը`1 տարի: Երկրորդ թողարկման շրջանակներում թողարկման ծավալը կազմեց 400 մլն դրամ, տարեկան եկամտաբերությունը` 9%, շրջանառության ժամկետը` 1.5 տարի: Երրորդ թողարկման ծավալը կազմեց 250 մլն դրամ, տարեկան եկամտաբերությունը` 10%, շրջանառության ժամկետը` 1.5 տարի: 2011-ին տեղի ունեցած չորրորդ թողարկման ծավալը կազմեց 250 մլն դրամ, եկամտաբերությունը` 12%: Հինգերորդ թողարկումն արտարժույթով էր (2012 թ.), որի ծավալը կազմեց 1 մլն դոլար, եկամտաբերությունը`9%: Վեցերորդ թողարկումը (2013), բանկը թողարկեց արտարժույթով, $ 1 մլն.ծավալով, 3 տարի ժամկետով, եկամտաբերությունը` 8.5%: Յոթերորդ թողարկումը (2013), թողարկվեց 400 մլն դրամ ծավալով, շրջանառության ժամկետը` 3 տարի, տարեկան եկամտաբերությունը`13%: Ութերորդ թողարկումն արտարժութային էր, ծավալը` $ 1 մլն, շրջանառության ժամկետը` 4 տարի, եկամտաբերությունը` 8%: Բանկի 9-րդ թողարկումը կազմված էր 2 մլն.դոլար ծավալով արտարժութային արժեկտրոնային պարտատոմսերից, 3 տարի շրջանառության ժամկետով: 10-րդ թողարկումը (2015) կազմված էր 2 մլն.դոլար ծավալով արտարժութային արժեկտրոնային պարտատոմսերից, 2 տարի շրջանառության ժամկետով: Տասնմեկերորդ էմիսիայի շրջանակներում (2016թ.) բանկը թողարկեց 1 մլն.դոլար ծավալով, 7% տարեկան եկամտաբերությամբ և 3 տարի շրջանառությամբ դոլարային պարտատոմսեր: Ներկայումս բորսայում շրջանառվում են ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կորպորատիվ պարտատոմսերի հինգ թողարկումները` մեկ դրամային - ARBKB7 (2013թ., 400 մլն դրամ), և չորս դոլարային թողարկումները - ARBKB8 (2014թ., 1 մլն դոլար), ARBKB9 (2015 թ., 2 մլն.դոլար), ARBKB2A (2015 թ., 2 մլն.դոլար), ARBKB2V (2016 թ., 1 մլն.դոլար), որոնք նշված բորսայական Bbond ցուցակում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, Արարատբանկի ակտիվները 2016 թ. հուլիսի 1-ին կազմել են 135.7 մլրդ.դրամ, որոնց կառուցվածքում արժեթղթերին ուղղված ներդրումները կազմել են ավելի քան 13% կամ 17.04 մլրդ.դրամ: Բանկի պարտավորությունները նույն օրվա դրությամբ կազմել են 112.5 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 23.2 մլրդ.դրամ: 2016 թվականի առաջին եռամսյակը բանկը եզրափակել է 326.3 մլն դրամ զուտ շահույթով, որից 149.5 մլն.դրամը – 2-րե եռամսյակում: Ըստ վերջին տվյալների, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մեծամասնական բաժնետերերն են` «Ֆլեշ» (նախագահ` Բարսեղ Բեգլարյան) ընկերությունը` 64.24%, ՎԶԵԲ-ը`25%+1 բաժնետոմս և բելգիական Rural Impulse Fund II-ը`10%: (ՀՀ դրամի փոխարժեքը 30.06.2016 թվականի դրությամբ կազմել է 476.68 դրամ/դոլար):