
Արմինֆո. Հայաստանի Հանրապետույթունը մեծացրել է իր մասնաբաժինը Երևանի ՋԷԿ-ում, համապատասխան քանակի պարտատոմսերի թողարկման և տեղաբնաշխման միջոցով: Գույքը ՀՀ էներգետիկայի նախարարության հաշվեկշռից Երևանի ՋԷԿ-ի հաշվեկշռին փոխանցելու, իսկ հետագայում «Գազպրոմ Արմենիա» ընկերության օգտին օտարելու (վարկային պարտավորությունների մարման նպատակով) մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 11-ի նիստում:
Ինչպես հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը, համաձայն կառավարության 2008-2013 թվականների որոշումների, տեղական նշանակությամ գազաբաշխիչ գազատարները, որոնք կառուցված են մի շարք միջազգային ծրագրերի շրջանակներում, փոխանցվել են էներգետիկայի նախարարության հաշվեկլշռին: Նախատեսվում էր, որ ընկերության կապիտալում ՀՀ մասնաբաժինն ավելացնելու համար այդ ենթակառուցվածքները կփոխանցվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին: Սակայն, ընկերության լիակատար օտարումից հետո այդ որոշումը մնաց օդում, և ներկայումս գտնվում է նախարարության հաշվեկյշռում, բայց «Գազպրոմ Արմենիայի» տիրապետության ներքո, համաձայն անհատույց տիրապետման պայմանագրի: Այսօր կայացրած որոշման արդյունքում, ինչպես նշել է նախարարը, փոխանցված գազատարները և ՋԷԿ-ը կփոխանցվեն Գազպրոմ Արմենիային, պարտքի փոխարեն:
Նշենք, որ այդ ենթակառուցվածքները կառուցվել են գյուղական ձեռնարկատիրության և փոքրամասշտաբ կոմերցիոն գյուղատնտեսության զարգացման (RESCAD) ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Համաշխարհային բանկի, ինչիպես նաև «Ֆերմերների համար շուկայական հնարավորությունների ստեղծման» ծրագրի միջոցներով, որը ֆինանսավորում է գյուղատնտեսոթւյան զարգացման միջազգային հիմնադրամը (IFAD):
RUB | 4.76 | 0.04 |
USD | 382.28 | 0.19 |
EUR | 443.94 | 1.90 |
GBP | 502.81 | 1.36 |
CAD | 273.14 | 0.55 |
JPY | 24.72 | 0.05 |
CNY | 53.87 | 0.19 |
CHF | 480.49 | 2.58 |

