Արմինֆո. Հուլիսին սպառված էլեկտրական էներգիայի դիմաց բնակչությանը և փոքր բիզնեսին ՀՀ կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 589,7 մլն. դրամ (նախորդ ամսվա 590,0 մլն. դրամի դիմաց), որից` ՀՀ կառավարության մասնաբաժինը 294,9 մլն. դրամ: Այս մասին հաղորդել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված պաշտոնական տվյալների համաձայն, բնակիչ բաժանորդների կողմից սպառած էլեկտրական էներգիայի սակագնի սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 567,7 մլն. դրամ` նախորդ ամսվա 566,7 մլն. դրամի դիմաց, իսկ այլ սպառողներին հուլիս ամսվա համար էլեկտրական էներգիայի սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 22 մլն. դրամ, նախորդ ամսվա 23,3 մլն. դրամի դիմաց:
Աղբյուրի համաձայն, 2015 թվականի օգոստոս-2016 թվականի հուլիս ամիսներին բնակչության և փոքր բիզնեսի օգտին տրամադրվող սուբսիդիայի գումարը կազմել է շուրջ 7,2 մլրդ. դրամ, որի գերակշիռ մասը` 7 մլրդ. դրամը, բնակիչ բաժանորդների օգտին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի №1269-Ն որոշման համաձայն սուբսիդավորումը տրամադրվում էր ամսական մինչև 250 մլն. կՎտժ էլեկտրաէներգիա սպառող բնակիչ բաժանորդներին և մինչև 500 կՎտժ էլեկտրաէներգիա սպառող ՓՄՁ-ներին` 250 կՎտժ-ի դիմաց: Որոշմամբ փոխհատուցման տրամադրումը նախատեսվում էր 2015թ. օգոստոսի 1-ից մինչև 2016թ. հուլիսի 31-ը:
![]() | 5.07 | -0.01 |
![]() | 388.29 | -0.24 |
![]() | 420.21 | 1.84 |
![]() | 477.98 | 1.60 |
![]() | 284.05 | 1.01 |
![]() | 29.64 | 0.08 |
![]() | 56.48 | -0.06 |
![]() | 423.11 | -1.00 |