Ուրբաթ, 12 Օգոստոսի 2016 18:12
Ալինա Հովհաննիսյան

Ավստրիական զարգացման գործակալության հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի 16 ֆերմերային տնտեսություն օրգանական գյուղատնտեսության զարգացման նպատակով կստանա սուբսիդավորում

Ավստրիական զարգացման գործակալության հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի 16 ֆերմերային տնտեսություն օրգանական գյուղատնտեսության զարգացման նպատակով կստանա սուբսիդավորում

Արմինֆո. Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) մշակած չափանիշների համաձայն վերջին ամիսներին ընտրվել է Հայաստանի 16 ֆերմերային տնտեսություն, որոնց ԵՄ կողմից, ԱԶԳ հետ համատեղ, կհատկացվի 2.8 մլն.եվրո ֆինանսավորում`օրգանական գյուղատնտեսության զարգացման նպատակով: Այս մասին այսօր տեղի է ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Նրա խոսքով, ծրագրի առաջին փուլին ներգրավված են ֆերմերները, որոնք գործունեություն են իրականացնում ագրոհատվածի տարբեր ոլորտներում, մասնավորապես, գինեգործության, բուսաբուծության, մեղրի արտադրության, էկոտուրիզմի և այլ ոլորտներում: Աջակցման շրջանակներում նրանց կտրամադրվի օրգանական սերթիֆիկացում և օրգանական փորձի տարածման հնարավորություն: Ինչպես նշել է Հարությունյանը, երկրորդ փուլը կմեկնարկի այս տարվա հոկտեմբերին, որտեղ սուբսիդիաներ ստացողների թիվը կավելանա մինչև 40, որոնք կարող են պարզեցված կարգով դիմել ֆինանսական օգնության համար:

Ըստ փոխնախարարի, USAID հետ համագործակցության շրջանակներում գերատեսչությունն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են ձկնային տնտեսություններում ջրային ռեսուրսների արդյւոնավետ օգտագործմանը, որի պիլոտային ծրագիրը նախատեսվում է գործարկել տարեվերջին: Ծրագրի ֆինանսավորումը կկազմի 5.6 մլն.դոլար: Բացի այդ, «ՀՀ գյուղերի զարգացման» ծրոգրով աջակցություն կտրամադրվի 100 սահմանամերձ գյուղերին: Ըստ փոխնախարարի, 4 մլն.դոլար կուղղվի կոոպերատիվների, ոչ մեծ ջերմատների և չիրերի պատրաստման տնտեսություններին:

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինասնավորմամբ գյուղատնտեսության ոլորտում կիրականացվեն մի շարք ծրագրեր, մասնավորապես, պտղաբանջարանոցային կուլտուրաների զարգացմանը: Անդրադառնալով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ իրականացվող ծրագրերին`փոխնախարարը հատկապես շեշտել է Հայաստանի ագրարային ոլորտի զարգացմանն ու համայնքների բարեկեցության բարձրացմանն ուղղված «Մաքուր էներգիա և ջուր», «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման», ինչպես նաև «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» ծրագրերի արդյունավետությունն ու հաջող ընթացքը:

Եվրամիության հետ համագործակցության շրջանակում հատուկ անդրադարձ է կատարվել «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրով» (ENPARD) 26 միլիոն եվրո արժողությամբ եռամյա ծրագրին, որից 20 մլն-ը` բյուջետային աջակցություն է, 6 մլն-ը` տեխնիկական և իրականացվում է ՄԱԿ-ի կառույցների կողմից: Փախնախարարը նաև տեղեկացրել է, որ երկկողմ համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագրեր հակակարկտային ցանցերի ներդրման և ցրտահարության դեմ պայքարի նոր միջոցների կիրառման ուղղությամբ: