Արմինֆո. Մանրածախ ապահովագրության մասնաբաժինը հայկական ապահովագրողների պրեմիաների ընդհանուր պորտֆելում 2016 թվականի առաջին կիսամյակում կազմել է 56% (9.03 մլրդ. դրամ), իսկ կորպորատիվի մասնաբաժինը`44% (7.1 մլրդ դրամ): Միևնույն ժամանակ, մանրածախ ապահովագրական շուկայի ծավալը դանդաղեցրել տարեկան անկումը`6.5% -ից մինչև 3.9%, իսկ կորպորատիվ ապահովագրության շուկայի ծավալը`18% -ից մինչև 7.3%: Նախքան Հայաստանում ԱՊՊԱ և ինչպես նաև բյուջետային աշխատողների առողջության պարտադիր անհատական ապահովագրության ներդրումը, կորպորատիվ ապահովագրության մասնաբաժինը զգալիորեն գերակշռում էր մանրածախի համեմատ:
Մանրածախ ապահովագրությունը գերիշխում է բոլոր ապահովագրողների պորտֆելներում, բայց ԻՆԳՈ Արմենիա ընկերությունում կորպորատիվ ապահովագրության հետ տարբերությունն աննշան է: Մանրածախ և կորպորատիվ ապահովագրությունների միջև ամենամեծ տարբերությոյնն արձանագրվել է «ՌԵՍՈ» ընկերությունում`78.7% և 21.3%: «Արմենիա Ինշուրանս»-ում մանրածախ ապահովագրության մասնաբաժինը կազմել է 70%, «Նաիրի Ինշուրանս» - 52.5%, «Ռոսգոսստրախ Արմենիա» - 55.1%, «ԻՆԳՈ Արմենիա» - 50,4%, և «ՍԻԼ Ինշուրանս» - 52%:
Ապահովագրական հատուցումների կառուցվածքում մանրածախ հաճախորդներին կատարված հատուցումները կազմել են 67.6% կամ 4.6 մլրդ դրամ, կորպորատիվինը`32.4% կամ 2.2 մլրդ դրամ: Ընդ որում, իրավաբանական անձանց տրված հաուցումները տարեկան կտրվածքով 79% դինամիկան փոխարինել են 38% անկումով, իսկ ֆիզիկական անձանց տրված հատուցումները 29%-ից կտրոկ նվազել են մինչև 2.3%:
Վերաապահովագրությանն ուղղված պրեմիաների կառուցվածքում կորպորատիվ ապահովագրության մասնաբաժինը կազմել է 92.3% կամ 1,4 մլրդ դրամ (տարեկան աճը` 4,4%), մանրածախի մասնաբաժինը`7.7% կամ 114 մլն դրամ է (տարեկան անկումը 6,4% ): (ՀՀ դրամի միջին փոխարժեքը 30.06.2016 կազմել է 476.68 դրամ / դոլար):
Հայաստանի ապահովագրողները 2016 թվականի 2-րդ եռամսյակում կնքել են 244 404 պայմանագիր, տարեկան աճը` 9.7%: Այսպիսով, 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գործող ապահովագրական պայմանագրերի թիվը կազմել է` 639 059, տարեկան աճը` 7.9%: Ապահովագրության դասերի մեջ կնքված պայմանագրերի թվով առաջատարն է ԱՊՊԱ – ն, 2-րդ եռամսյակում - 169.5 հազ.պայմանագիր, իսկ այս հատվածում գործող պայմանագրերի թիվը հուլիսի 1-ին կազմել է 420.9 հազար պայմանագիր: Կամավոր ապահովագրության տեսակներից ամենապահանջվածն է դժբախտ պատահարներից ապահովագրությունը, որի համաձայն, երկրորդ եռամսյակում կնքվել է 32.4 հազար պայմանագիր, իսկ գործող պայմանագրերի թիվը հուլիսի 1-ին հասել է 113.2 հազարի: ԱՊՊԱ հատվածում պայմանագրերի թվով առաջատարն է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը (հուլիսի 1-ին`126.6 հազ. գործող պայմանագիր, որից 53.4 հազարը`2-րդ եռամսյակում), իսկ դժբախտ պատահարներից ապահովագրության գծով առաջատարն է «ՌԵՍՈ» ընկերությունը (հուլիսի 1-ին`79.6 հազար գործող պայմանագիր, որից 22.7 հազարը`2-րդ եռամսյակում):
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական շուկայում ներկայումս գործում են 6 ընկերություններ, որոնք ապահովագրական աշխատում են 19 դասերի լիցենզիաներից 17 դասերով, բացառությամբ` երկաթուղային տրանսպորտի և դատական ու արտադատարանական ծախսերի ապահովագրություններից: Ապահովագրական 16 դասերի լիցենզիա ունի «ԻՆԳՕ Արմենիա» ընկերությունը (միակն է, որ զբաղվում է ջրային տրանսպորտի ապահովագրութամբ, որին ըստ լիցենզավորման դասերի թվով հաջորդում է «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն` ապահովագրության 15 դաս (միակն է վարկային ռիսկերի ապահովագրության ոլորտում), 11 դասերի ապահովագրությամբ են զբաղվում «Սիլ Ինշուրանս», «Արմենիա Ինշուրանս» և ՌԵՍՈ ընկերությունները, և 10 դասերով` «Նաիրի Ինշուրանս» ընկերությունը: