Արմինֆո. Հաշվի առնելով դեպի Եվրոպա իր մատակարարումները դիվերսիֆիկացնելու Թեհրանի ցանկությունը, ինչպես նաև ագրոարդյունաբերական հատվածի ուկրաինական ապրանքների լայն տեսականի ձեռք բերելու պլանները, մեր երկիրը պետք է ակտիվորեն միանա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագծին»: AnalitikaUA-ի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել ուկրաինացի քաղաքագետ, հարևան երկրների հետ Ուկրաինայի հարաբերությունները և հեռանկանները հետազոտող «Ուկրաինական պրիզմա» կազմակերպության ասոցիացված փորձագետ Օլեգ Սմիրնովը:
Նրա խոսքով, ուկրաինական ապրանքների իրացման աշխարհագրությունն ընդլայնելու համար Կիևը պետք է հատուկ ուշադրություն դարձնի Հարավային Կովկասի երկրների, մասնավորապես Հայաստանի և Վրաստանի տրանսպորտային ներուժի ուսումնասիրմանը և օգտագործմանը: Վերջիններս բանակցում են Իրանի հետ, «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը երթուղի դարձնելու ուղղությամբ, ինչը թույլ կտա միմյանց կապել Պարսից ծոցի և Սև ծովի նավահանգիստները: Նա հիշեցրել է նաև, որ համապատասխան պայմանավորվածություններ են նախատեսված Ուկրաինայի և Իրանի միջև Հուշագրում, որն ստորագրվել է այս տարվա մարտին: Նրա խոսքով, նշված նախագծին Կիևի մասնակցությունը թույլ կտա իրացնել հայ-ուկրաինական հարաբերությունների ներուժը և ավելացնել երկու երկրների միջև առևտրի շրջանառությունը:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2015 թվականին Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրի և ծառայություններ շրջանառությունը կազմել է $ 130,9 մլն., տարեկան անկումը`38,4%: Արտահանումը կազմել է $ 6.2 մլն., իսկ ներմուծումը`$ 124,7 մլն: Սակայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հայկական ապրանքների արտահանումը դեպի Ուկրաինա աճել է 67%, իսկ ներմուծումը նվազել է 21,7%: Միևնույն ժամանակ, երկու երկրների միջև առևտրի շրջանառությունը 2016-ի առաջին վեց ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 18%:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |