Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները օգոստոսի սկզբի 2% աճից հետո կտրուկ փոխեցին դինամիկան, արձաագրելով 1.1% անկում: Ընդ որում, գների տրենդի փոփոխությունը վերընթացից դեպի վայրընթաց, դիտվեց բոլոր թանկարժեք մետաղների մոտ, իսկ առավելագույն բացասական դինամիկան արձանագրեց արծաթը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, օգոստոսի 15-21-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 20557,55 դրամ (շաբաթվա անկումը` 0.9%), արծաթ – 305.72 դրամ է (շաբաթական անկումը`2.2%), պլատինիում – 17705.12 դրամ (շաբաթվա անկումը` 0.1%), պալադիում - 10771,64 դրամ (շաբաթվա անկումը`0.9%):
Տարեսկզբից թանկարժեք մետաղների գները Հայաստանում աճել են 29.4%, որտեղ ամենամեծ աճն արձանագրել է արծաթը – 38.3%, որի հաջորդում են` պլատինը – 30.9%, պալադիում – 24.8% և ոսկի – 23.5%:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |