Ուրբաթ, 19 Օգոստոսի 2016 20:14
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում տեղի է ունեցել Ամուլսարի ծրագրի շինարարության մեկնարկը

Հայաստանում տեղի է ունեցել Ամուլսարի ծրագրի շինարարության մեկնարկը

Արմինֆո. Օգոստոսի 19-ին վայոց Ձորի մարզում տեղի ունեցավ Ամուլսարի ոսկու ծրագրի շինարարության մեկնարկի արարողությունը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Lydian Armenia ընկերության մամուլի ծառայությունից: Միջոցառմանը ներկա  էին Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, էներգետիկայի  և բնական պաշարների նախարար Լ. Յոլյանը, Էկոնոմիկայի նախարար Ա. Մինասյանը, շրջակա համայնքների ղեկավարներ, մարզպետներ, այլ պաշտոնատար անձինք: Մասնակիցների թվում էին Լիդիան Ինթերնեյշնլի  տնօրենների խորհրդի անդամները, ընկերության բաժնետերեր, IFC և ՎԶԵԲ ներկայացուցիչներ, Հայաստանում Համաշխարային Բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակների ղեկավարներ Լորա Բեյլին և Տերեսա Դաբան Սանչեսը: Ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
 
Հարյուրից ավելի հյուրերին, համայնքների ներկայացուցիչներին և ընկերության աշխատակիցներին դիմելով Լիդիան Ինթերնեյշնլի գլխավոր գործադիր տնօրեն պարոն Հովարդ Սթիվենսոնը շնորհավորեց բոլոր շահագրգիռ կողմերին Ամուլսարի ծրագրի նոր և կարևոր փուլի մեկնարկի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը, շրջակա համայնքներին, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին վստահության և շարունակական աջակցության համար. «Վստահ եմ, որ ձեր ցանկությունն է տեսնել տարբեր ու ավելի լավ հանքարդյունաբերական ծրագիր Հայաստանում: Ես ուզում եմ վստահեցնել, որ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ցույց տանք, որ հնարավոր է այլ կերպ աշխատել, որ հանքարդյունաբերությունը կարող է լինել պատասխանատու, անվտանգ և կարող է օգուտներ բերել շրջակա համայնքներին: Մենք, բոլորիդ հետ միասին, առաջիկա 12 տարիներին դա իրականություն ենք դարձնելու»:
Ներկաներին ուղղված իր խոսքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնավորապես ասաց. «Առաջին իսկ օրվանից մենք լիովին աջակցել ենք Ամուլսարի ծրագիրն և վստահ ենք, որ այն հաջողությամբ կյանքի կկոչվի: Մենք անցել ենք երկար ճանապարհ, ունեցել ենք նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարություններ, բայց կարևորը այսօրվա շինարարության մեկնարկն է, որի համար ես շատ ուրախ եմ, որպես կառավարության ղեկավար: Օտարերկրյա ներդրումների նվազման պայմաններում կարևոր է այս խոշորագույն ծրագրի մեկնարկը: Ցանկանում եմ հատկապես ողջունել միջազգային հեղինակավոր ֆինանսական ինստիտուտների՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մասնակցությունը: Ուղղակի համոզված եմ, որ Ամուլսարի ծրագիրը զարգացման նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսության համար»:

 

Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն իր մշտական ուշադրության կենտրոնում է պահում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման անհրաժեշտությունը և բնական պաշարների պահպանումն ու արդյունավետ օգտագործումը: «Մենք մեծապես կարևորում ենք նման խոշորագույն օտարերկրյա ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի հանքարդյունաբերության զարգացմանը և տնտեսական աճին: Առաջին իսկ օրվանից մենք լիովին աջակցել ենք Ամուլսարի ծրագրին և վստահ ենք, որ այն հաջողությամբ կյանքի կկոչվի և հանքի շինարարությունը կավարտվի գալիք երկու տարիների ընթացքում: Անցել ենք երկար ճանապարհ, ունեցել ենք օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարություններ, բայց կարևորը ծրագրի շինարարության մեկնարկն է, ինչի համար, որպես կառավարության ղեկավար, ուրախ եմ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը և կարևորել այս խոշոր ծրագրի մեկնարկը: Կառավարության ղեկավարը ողջունել է նաև միջազգային հեղինակավոր ֆինանսական ինստիտուտների՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մասնակցությունը ծրագրին և համոզմունք հայտնել, որ Ամուլսարի ծրագիրը զարգացման նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսության համար, իսկ նոր աշխատատեղերը կնպաստեն մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատման իրականացումը միջազգային առաջատար չափանիշներին համապատասխան և հանքի շահագործումը նորագույն տեխնոլոգիաներով:
 

Ամուլսարի ծրագրի շինարարության մեկնարկի կապակցությամբ ուղերձ էր հղել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը. «Շնորհավորում ենք «Լիդիան» ընկերությանը այս հիշարժան օրվա առիթով և ողջունում ենք Ամուլսարի ծրագիրը Հայաստանում, որը կօգնի ամրապնդել երկրի տնտեսությունը: Ուրախ ենք, որ Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի անդամ, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության աշխատանքային խմբի անդամ «Լիդիան» ընկերության շնորհիվ Հայաստանում գործարար խաղի հավասար պայմանների ձևավորման և սոցիալական պատասխանատվության ամուր մշակույթի կայացման ականատեսը դարձանք: Վստահ ենք, որ ընկերությունը կշարունակի պատասխանատու հանքարդյունաբերության օրինակելի գործունեություն իրանակացնել՝ գործելով թափանցիկ և միջազգային բնապահպանական ու սոցիալական ստանդարտներին համապատասխան»:
 

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի ուղերձում ասված է.
«Այս հիմնարկեքը կարևոր իրադարձություն է ոչ միայն «Լիդիան»-ի, այլև Հայաստանի համար: Ես շնորհավորում եմ «Լիդիան»-ին և իր բազմաթիվ հայ գործընկերներին այս նշանակալի օրվան հասնելուն ուղղված տարիների քրտնաջան աշխատանքի համար: Կարծում եմ, որ այս հաջողությանը հասնելու բանալիներից մեկը եղել է այն երկխոսությունը, որը «Լիդիան»-ը վարել է Հայաստանի կառավարության, տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության և, որ թերևս առավել կարևոր է, տեղական համայնքների հետ: Այս ներգրավման միջոցով «Լիդիան»-ը վստահեցրել է, որհանձնառու է իրականացնել պատասխանատու հանքարդյունաբերություն՝ Հայաստանին բերելով տնտեսական ուսոցիալական օգուտներ և միաժամանակ հարգելով շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը: Այս մոտեցումը համահունչ է «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» (ԱՃԹՆ) սկզբունքներին:Մենք ողջունում ենք Հայաստանի հանձնառությունը՝ միանալ ԱՃԹՆ-ին և վստահ ենք, որ «Լիդիան»-ը կառուցողական դեր կխաղա որպես Բազմաշահառու խմբի անդամ: Միացյալ Թագավորության դեսպանատունը պատրաստ էբրիտանական փորձն ու գիտելիքները կիսելու միջոցով շարունակել աջակցություն ցուցաբերել Հայաստանին այս գլոբալ ստանդարտին հասնելու իր ջանքերում՝ խթանելով բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը: Մենք հավատում ենք, որ Հայաստանի անդամակցությունը ԱՃԹՆ-ին կխթանի ներդրողների վստահությունը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ և կգրավի ներքին ու օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը: Բրիտանական դեսպանատունը նաև շարունակելու է աշխատել ՀՀ կառավարության և արդյունաբերողների հետ՝ օգնելով բարելավել գործարար միջավայրը և խթանել տնտեսական բարեփոխումները Հայաստանում՝ ի շահ բոլորի»:

 

Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Ծրագրի շինարարության (2016-2018 թթ.) կապիտալ ծախսերը կազմելու են 370 միլիոն դոլար: Շինարարության առավել ակտիվ շրջանում ծրագրում զբաղված կլինի 1300 մարդ, արդյունահանման 10 տարիների ընթացքում Լիդիան Արմենիան  կապահովի 700 աշխատատեղ:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) լրացուցիչ թողարկման շրջանակում 11.390 մլն կանադական դոլարով (1 բաժնետոմսի դիմաց 0,34 կանադական դոլար) ձեռք է բերում Lydian International-ի 33,500,000 սովորական բաժնետոմսեր` մեծացնելով իր բաժնեմասը ընկերության կանոնադրական կապիտալում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ընկերությունում,  Lydian International Limited տնօրենների խորհուրդը հուլիսի 21-ին հաստատել է այդ փաթեթի մասնավոր տեղաբաշխման (Private Placement) պայմանները: Այդ ներարկումների նպատակը Ամուլսարի ոսկու կորզման նախագծի բնապահպանական և սոցիալական ներգործության կառավարման միջոցառումների իրականացումն է: Ներկայում ՎԶԵԲ-ը տնօրինում է ընկերության 12,038,780 սովորական բաժնետոմսերի, ինչը կազմում է ներկայում թողարկված և շրջանառության մեջ գտնվող սովորական բաժնետոմսերի շուրջ 1,8%: Տեղաբաշխման ավարտին ՎԶԵԲ-ը կտնօրինի ընկերության 45,538,780 սովորական բաժնետոմսեր, ինչը կկազմի թողարկված և տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի շուրջ 6,5%: Lydian International Limited նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսը նշել է, որ այդ ներդրումները կարևոր դեր են խաղում, առավել ևս, ընկերության` մշակողի կարգավիճակից արտադրողի կարգավիճակի անցման փուլում: Լրացուցիչ ֆինանսական ներարկումները կուղղորդվեն բնապահպանական ծրագրերի և սոցիալական ներգործության մեղմման այլ միջոցառումների ֆինանսավորմանը, այդ թվում կենսաբազմազանության պահպանման ֆինանսավորման ծրագրին, ջրի մաքրման կայանքի տեղադրմանը, ինչպես նաև Ամուլսարի նախագծի շրջանակում անցկացվող այլ միջոցառումներին: Ամուլսարի հանքավայրի շինարարության նախագծի իրագործումը մանրազնին կվերահսկվի բանկի և անկախ ֆինանսնական խորհրդատուների կողմից: Ավելի վաղ «Գեոթիմե ՓԲԸ տնօրեն Հայկ Ալոյանը ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել է, որ այդ միջոցառումներն իրականացվում են Ամուլսարի հանքավայրի զարգացման շրջանակում և լեռնահանքային արդյունաբերության լավագույն համաշխարհային ստանդրատներին համապատասխան: «Գեոթիմն ու Լիդիան ինթերնեյշնլը պարտավորվել են իրականացնել Ամուլսարի բնապահպանական և սոցիալական կառավարումը միջազգային լավագույն փորձի հիմնա վրա», - նշել է Ալոյանը: Նրա խոսքով, օրերս իրականացված փոփոխված Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հրապարակումը և բազմաթիվ շահագրգիռ կողմերի հետ մանրակարկիտ քննարկումները ևս մեկ քայլ են Ամուլսարը համաշխարհային կարգի լավ կառավարվող հանք դարձնելու ուղղությամբ: «Թե մեր ինստիտուցիոնալ ներդրողները, մասնավորապես IFC-ն և ՎԶԵԲ-ը, թե ընկերության ղեկավարությունը պարտավորություն են ստանձնել հանքը զարգացնել հանքարդյունաբերության միջազգային լավագույն փորձի չափանիշներով: Այսօր հանքարդյունաբերությունը աշխարհում ներդրել է ժամակակակից, գործնական տեխնոլոգիական միջոցներ՝ ապահովելու հանքերի անվտանգ գործունեությունը և ես վստահ եմ, որ Հայաստանը նույնպես կարող է ունենալ ժամանակակից և անվտանգ հանքարդյունաբերություն: Ամուլսարը այդ ուղղությամբ կարևոր քայլ կլինի: Ուզում եմ նաև շեշտել, որ մինչ հանքային ոլորտը աշխարհում տնտեսական բացասական ցիկլի մեջ է, Լիդիանին այդուհանդերձ հաջողվել է ապահովել ծրագրի շինարարության համար անհրաժեշտ ներդրման մեծ մասը: Ծրագիրը զգալի օգուտներ կբերի և բաժնետերերին, և Հայաստանի տնտեսությանը», - ասել է Ալոյանը:  

 

Նշենք, որ ՎԶԵԲ 2009 թվականից կարևոր ռազմավարական ներդրող է Lydian International Limited համար: Եվրաբանկն արդեն աջակցել է ընկերությանը նախորդ չորս տեղաբաշխումների շրջանակում: Մշտական աջակցություն է տրամադրվում լեռնահանքային արդյունաբերության առաջավոր միջազգային փորձի մշակման և ներդրման առումով: ՎԶԵԲ-ը հետևողականորեն աջակցություն է ապահովում  Lydian International Limited-ի հանքավայրերի հետախուզնման և մշակման ծրագրերին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԵԱՏՄ հետ Հայաստանի առևտուրն սկսել է խիստ նվազել, իսկ ԵՄ հետ՝ հասել է աճիԵԱՏՄ հետ Հայաստանի առևտուրն սկսել է խիստ նվազել, իսկ ԵՄ հետ՝ հասել է աճի
Hooverphonic-ի առաջին համերգը Երևանում. ԱրարատԲանկի հովանավորությամբ՝ Ֆիլհարմոնիկի 100-ամյակի շրջանակումHooverphonic-ի առաջին համերգը Երևանում. ԱրարատԲանկի հովանավորությամբ՝ Ֆիլհարմոնիկի 100-ամյակի շրջանակում
Ադամանդի և ոսկու վերաարտահանումն ու վերաներմուծումը զրոյացել է. ակնհայտ է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության անկումըԱդամանդի և ոսկու վերաարտահանումն ու վերաներմուծումը զրոյացել է. ակնհայտ է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության անկումը
Մեկ տարվա ընթացքում Երեւանում բնակարանները թանկացել են, միջին հաշվով, 1,5 տոկոսով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 8,7 % աճի դեպքումՄեկ տարվա ընթացքում Երեւանում բնակարանները թանկացել են, միջին հաշվով, 1,5 տոկոսով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 8,7 % աճի դեպքում
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալը
Հայաստանի սպառողները պետք է հուսալիորեն պաշտպանված լինեն անբարեխիղճ մրցակցությունիցՀայաստանի սպառողները պետք է հուսալիորեն պաշտպանված լինեն անբարեխիղճ մրցակցությունից
Հայաստանում պատասխանատվության խիստ միջոցներ կկիրառվեն ծխախոտի տուփերի վրա ծխելու վնասակարության մասին պատկերների բացակայության համարՀայաստանում պատասխանատվության խիստ միջոցներ կկիրառվեն ծխախոտի տուփերի վրա ծխելու վնասակարության մասին պատկերների բացակայության համար
Հայաստանի պետական պարտքը հասել է 13.6 մլրդ դոլարի, իսկ մեկ շնչին բաժին ընկնող պարտքի բեռը գերազանցել է 4.4 հազար դոլարըՀայաստանի պետական պարտքը հասել է 13.6 մլրդ դոլարի, իսկ մեկ շնչին բաժին ընկնող պարտքի բեռը գերազանցել է 4.4 հազար դոլարը
Էկոնոմիկայի նախարարությունը հանրության դատին է ներկայացրել Էկոնոմիկայի նախարարությունը հանրության դատին է ներկայացրել "Ներդրումների մասին" օրենքի նախագիծը
Հայաստանում կստեղծվի տեքստիլ ոլորտի պետական հիմնադրամՀայաստանում կստեղծվի տեքստիլ ոլորտի պետական հիմնադրամ
Ամերիբանկում անցկացվել է սպասարկման որակի բարելավման ծրագրի երկրորդ փուլը. հրավիրված դասընթացավարն է  Անետա ԿորոբկինանԱմերիբանկում անցկացվել է սպասարկման որակի բարելավման ծրագրի երկրորդ փուլը. հրավիրված դասընթացավարն է  Անետա Կորոբկինան
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 5-8-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 5-8-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել
Հայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել էՀայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել է
Կառավարությունը հավանություն է տվել Կառավարությունը հավանություն է տվել "Մայլեռ" ԱՏԳ շահագործմանը
ԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակումԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում
"Հայաստանի էլեկտրական ցանցեր"-ն արդիականացնում է էլեկտրամատակարարման ցանցը Երևանի կենտրոնում
Փաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրըՓաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
ԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորություններըԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորությունները
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանցWomen In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիայինԿառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիային
Հայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրինՀայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրին
Մինչև տարեվերջ կընդունվի Մինչև տարեվերջ կընդունվի "Էլեկտրաէներգետիկայի մասին" նոր օրենքը. ՀՀ ԱԺ
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառուՀայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
Ամբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետԱմբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետ
Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանըԿոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում
Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
ՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգըՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգը
Հայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակիՀայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակի
Հայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազելՀայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազել
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրել
Էկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասըԷկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասը
Հայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառովՀայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառով
IFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներումIFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում
Wizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղությունWizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղություն
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են "Յանդեքս" ընկերության հետ ՊՄԳ համագործակցության հնարավորությունները
Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբԻնչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբ
ԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական ենԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական են
Մարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհովՄարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհով
ԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներինԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներին
Հայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքումՀայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքում
2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրումՀայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրում
ՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ
Հայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքըՀայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքը
Իշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքըԻշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքը
Հայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետՀայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետ
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետ
Հայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասինՀայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասին
2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանըՓաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանը
Ֆիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբՖիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբ
"Ապրելու երկիր" կուսակցության առաջնորդ. 6 տարում Հայաստանում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգՀայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ
Գազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկերԳազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկեր
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.05.2025
RUB4.800.07
USD388.86-0.39
EUR430.74-8.65
GBP511.04-5.18
CAD278.02-2.50
JPY26.20-0.69
CNY53.950.17
CHF459.37-11.93