Արմինֆո. Անվանական աշխատավարձը Հայաստանում 2016 թվականի հունվար-հուլիսին կազմել է 184987 դրամ ($ 383), տարեկան աճը`2.3%, իսկ միայն հուլիսին`6.9%: 2016 թվականի հուլիսին, 2015-ի հուլիսին համեմատ, անվանական աշխատավարձը Հայաստանում իջել է 0.5%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում 2016-ի հունվար- հուլիսին կազմել է 159957 դրամ ($ 331), ինչը 0.1% զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին: Ոչ բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն ավելացել է տարեկան կտրվածքով`5.2%, կազմելով 218928 դրամ ($ 453): Միայն հուլիսին բյուջետայինների աշխատավարձերը բարձրացել են 11%, իսկ ոչ բյուջետայինների աշխատավարձերը` 2.9%, իսկ 2015 թվականի հուլիսին համեմատ բյուջետայինների աշխատավարձերն աճել են 3.5%, իսկ ոչ բյուջետայիններինը` 2.4%:
Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի հունվար-հուլիսին անվանական աշխատավարձը Հայաստանում աճել էր 9.9%, միայն հուլիսին` 5.3%: 2015-ի հուլիսին, 2014-ի հուլիսի համեմատ, անվանական աշխատավարձն աճել էր 5.9%: Ընդ որում, բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն աճել էր 12.6%, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում աճել է` 7%, իսկ միայն հուլիսին բյուջետայինների աշխատավարձն աճել էր 8.5%, իսկ ոչ բյուտետայինների աշխատավարձն աճել է 1.9% (տարեկան աճը`համապատասխանաբար 6.8% և 5%): Մեկ տարի առաջ, 2014-ի հունվար- հուլիսին աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում աճել էր 7.4%, միայն հուլիսին`7.8% (տարեկան աճը` 9.2%): Ընդ որում, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում հուլիսին աճել էր 12.3%, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 3.3%:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2016 թվականի հուլիսին կազմել է 476.52 դրամ / $ 1, իսկ հունվար-հուլիսին `482.81 դրամ / $ 1, 2015-ի հուլիսի` 477.33 դրամ / $ 1 – ի և 2015-ի հունվար-հուլիսի 476,93 դրամ / $ 1 – ի համեմատ: