Չորեքշաբթի, 24 Օգոստոսի 2016 16:20
Ալինա Հովհաննիսյան

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ արդեն  չորրորդ անգամ է արժանանում Commerzbank AG-ի «Որակի գերազանցություն» STP Award մրցանակին

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ արդեն  չորրորդ անգամ է արժանանում Commerzbank AG-ի «Որակի գերազանցություն» STP Award մրցանակին

ԱրմինֆոԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ արդեն  չորրորդ անգամ,  առաջատար եվրոպական բանկի` գերմանական Commerzbank AG-ի կողմից, արժանացել է (Excellent STP Quality Award)  մրցանակին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այս պատվավոր մրցանակը բանկը ստացել է 2015 թվականի արդյունքներով, SWIFT փոխանցումների բարձր` 100%-անոց որակ ապահովելու համար:  Գործընկերներն այն որակել են  նաև, որպես  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ կայուն և արդյունավետ համագործակցության  հավաստիք:

Աղբյուրի համաձայն, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ դրամական փոխանցումների բարձր որակն ապահովվել է  ավտոմատ կերպով փոխանցումների արագ մշակման և շահառուին առավելագույն կարճ ժամկետում այն հասանելի դարձնելու շնորհիվ, STP (Straight Through Processing) ձևաչափով:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2012 թվականից ի վեր ամեն տարի արժանանում է Commerzbank-ի «STP-Award» մրցանակին, արդեն 4-րդ անգամ է արժանանալով «Որակի գերազանցություն» բանկային մրցանակին:

Նշենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ գործում է 2005 թվականից: 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Բանկի մեծամասնական բաժնետերերն են` «Ֆլեշ» (նախագահ` Բարսեղ Բեգլարյան) ընկերությունը` 64.24%, ՎԶԵԲ-ը`25%+1 բաժնետոմս և բելգիական Rural Impulse Fund II-ը`10%: