Հինգշաբթի, 25 Օգոստոսի 2016 14:21
Ալեքսանդր Ավանեսով

Polymetal Plc-ն սկսել է Կապանի հանքավայրի արտադրական առողջացման աշխատանքները

Polymetal Plc-ն սկսել է Կապանի հանքավայրի արտադրական առողջացման աշխատանքները

Արմինֆո. Ռուսաստանյան Polymetal International  Plc ընկերությունն սկսել է վերջերս ձեռք բերված Կապանի ոսկու հանքավայրի արտադրական առողջացման աշխատանքները: Այս մասին է նշվում ընկերության 2016 թվականի առաջին կիսամյակի գործունեության հաշվետվության մեջ:

 

Ըստ հաշվետվության, առողջացման միջնաժամկետ արտադրական պլանը կհրապարակվի 2016 թվականի գործառնական արդյունքների հետ միասին: Ներկայումս ղեկավարության ուշադրությունը կենտրոնացած է ստորգետնյա հանքավայրի արտադրողականության բարձրացմանը և հանքավայրի պահուստների վերագնահատմանը: 2016 թվականի առաջին կիսամյակում ընկերության հասույթը Կապանի հանքավայրից կազմել է 3 մլն. դոլար: Հանքավայրից մետաղների (կոնտրագենտների) իրացումը կազմել է 3 հազար ունցիա ոսկուն համարժեք (ներառյալ ոսկին և մյուս մետաղները`ոսկով արտահայտված արժեքով):

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանում արծաթի խոշորագույն արտադրողներից և ոսկու առաջատար արդյունահանողներից մեկը` Polymetal International plc ընկերությունը 25 մլն.դոլարով ձեռք է բերել Կապանի ոսկու հանքավայրը: Հայաստանում ընկերության երկրորդ ակտիվի գնման գործարքի ավարտը տեղի է ունեցել երկրորդ եռամսյակում: Ի դեպ, ընկերությունը տարեկան արդյունահանում է մոտ 1 տոննա ոսկի և ունի մեծ ներուժ: 2015 թվականին Կապանի հանքում արդյունահանվել և մշակվել է, համապատասխանաբար, 410 և 411 հազար տոննա հանքաքար: Այդ նույն թվականին վաճառքը կազմել է 21 հազար ունցիա ոսկի, 1 հազար տոննա պղինձ, 5 հազար տոննա ցինկ և 0,4 միլիոն ունցիա արծաթ: Այդ ընթացքում ձեռնարկության զուտ հասույթը կազմել է 35 միլիոն դոլար, EBITDA-ն՝ 5 միլիոն դոլար, իսկ մեկ ունցիա ոսկու իրացմանն ուղղված դրամական ծախսերն ուղեկցվող նյութերի հետ կազմում է 709 դոլար:

 

«Այս ակտիվն ունի մեծ ներուժ, որն էապես գերազանցում է 2015 թվականի արդյունքներըե, հայտարարել է Polymetal International plc ընկերության գլխավոր տնօրեն Վիտալի Նեսիսը, հավելելով, որ ընկերությունը կարող է Կապանը ցածր եկամտաբերությամբ ձեռնարկությունից վերածել «տարածաշրջանային շահութաբեր վերամշակող կենտրոնի, որն ի վիճակի է ապահովել զգալի արտադրական ծավալներ»: Վաճառողը Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախկին սեփականատեր Dundee Precious Metals Inc ընկերությունն է: Ակտիվների ձեռքբերման դիմաց նախատեսվող պարգևատրման ընդհանուր գումարը ներառում է 10 մլն.դոլարի դրամական միջոցներ և 15 մլն.դոլարի բաժնետոմսերի թողարկում: Բացի այդ, Dundee-ն կստանա 2% ռոյալթի՝ կոմբինատի զուտ եկամուտից, որի ընդհանուր գումարը չի գերազանցի 25 մլն.դոլարը: Գործարքի փակումը կախված է կարգավորող մարմինների  համապատասխան որոշումներից, որոնք ներառում են նաև ՀՀ հակամենաշնորհային ծառայությունները: Համախառն ակտիվների արժեքը 2015 թվականի հաշվետվությունների հիման վրա կազմում է 49.8 մլն.դոլար, վնասը հարկումից հետոէ 47 մլն.դոլար:

 

Scotiabank Europe Plc ընկերությունը հանդես է եկել որպես Polymetal International plc ընկերության ֆինանսական խորհրդատու: Polymetal-ը կշարունակի Հայաստանում ակտիվների ձեռքբերման հնարավորությունները և կկնտրոնանա հզոր արտադրական հարթակի ստեղծման վրա: «Հայաստանը Polymetal-ի համար հանդիսանում է ռազմավարական գրավիչ երկիր, ինչպես բնական պաշարների հարստության, այնպես էլ բիզնեսի վարման պայմանների առումով: Կապանի ֆաբրիկայի ձեռքբերումը կարևոր քայլ է, ինչը մեզ թույլ կտա փորձ ձեռք բերել տեղական պայմաններում: Մենք շարունակում ենք Հայաստանում ակտիվների ձեռքբերման հնարավորությունները: Մեզ հանար ձեռքբերում կհանդիսանան սիներգիա ապահովող ձեռնարկությունները, Կապանի ֆաբրիկայի բազայի վրա: Բայց մենք բաց նեք նաև այլ գաղափարների համարե,-նշել է Նեսիսը:

 

Կապանը գտնվում է Հայաստանի հարավում, Երևանից 320 կմ հեռավորության վրա: Կապանի շրջակայքում կան նաև այլ հեռանկարային հանքավայրեր, այդ թվում Լիճքվազ հանքավայրը, որը վերջերս ձեռք բերեց Polymetal-ը և Կապանից գտնվում է 70 կմ հեռավորության վրա: 2014 թվականի վրջին հանքավայրի պաշարները գնահատվել են 15.9 մլն.տոննա հանքաքար, 1.4 մլն.ունցիա ոսկու, 24 մլն.տոննա արծաթի, 80 հազար տոննա պղնձի և 270 հազար տոննա ցինկի պարունակությամբ: Ակտիվները ներառում են ամբողջովին մեխանիզացված ստորգետնյա հանքավայրը` տարեկան մոտ 400 հազար տոննա արտադրողականությամբ, ֆլոտացիոն հարստացուցիչ ֆաբրիկան` տարեկան մոտ 750 հազար տոննա արտադրողականությամբ, ինչպես նաև ենթակառուցվածքային օբյեկտները: Ձեռնարկությունն արտադրում է ոսկու-պղնձի-արծաթի և ցինկի խտանյութեր` արտահանման նպատակով: Վերջին 5 տարիներին նախորդ սեփականատերը ներդրել է ավելի քան 75 մլն.դոլար: 2015 թվականին ընկերությունը ձեռք բերեց իր առաջին ակտիվը Հայաստանում, Polymetal ընկերությունն իր մասնաբաժինը Լիճքվազում հասցրեց 100%-ի: Գործարքի արդյունքում 1 084 853 սեփական բաժնետոմսերի դիմաց վճարվել է 9.7 մլն.դոլար (համալրված բաժնետիրական կապիտալի 0..26%-ը): 2016 թվականի 2-րդ եռամսյակում ընկերությունը նախատեսում է ամբողջովին մշակել 2015 թվականի երկրաբանա-հետախուզական աշխատանքների արդյունքները և հրապարակել հանքային պաշարների վերաբրյալ հաշվետվությունը, ըստ ըստ JORC-ի: Լիճքվազ հանքավայրը Երևանից 380 կմ դեպի հարավ է։ Այդ տարածաշրջանն ունի զարգացած ենթակառուցվածք (հոսանք, ջուր, կացարան) և որակյալ աշխատուժի հասանելիություն։ Հանքավայրի պատմական գնահատականի համաձայն` առաջարկվող ռեսուրսները կազմում են 2,4 մլն տոննա հանքաքար 6.9 գ/տ պարունակությամբ, ինչը համապատասխանում է մոտ ոսկու 0.5 մլն ունցիայի, որը համարժեք է 18.7 տոննային: Հանքավայրը կիսաուղղահայաց գոտիների և անդեզիտում գտնվող 4-5 մետր հզորությամբ` դեպի արևմուտք տարածվող երակների թանձրուկների շարք է։ Համակարգի երկարությունը կազմում է տարածմամբ 800 մետր և հյուսիսում պատված է սառցաբեկորային կուտակումներով։ Լիճքվազը Միջերկրածովյան գոտու (Թետիս) մասն է, և, Ընկերության կարծիքով, ունի հանքահետախուզության բարձր ներուժ։

Անցյալ դարի 90-ական թվականյներին Լիճքվազ-թեյի հանքավայրը պատկանում էր Iberian Resources ընկերությանը: 2008 թվականին ավստրալական Tamaya Resources ընկերության տնօրենների խորհուրդը, որին պատկանում է Iberian Resources ընկերության բաժնետոմսերի 82.6%-ը, հայտարարեց նախագիծը կոնսերվացնելու մասին: Ընկերության գնահատականով, ամորտիզացիոն ծախսերը Հայաստանում ավելի բարձր են, իսկ ոսկու պահուստները`ցածր են սպասվածից: Դրա համար էլ ընկերությունը որոշեց հետաձգել աշխատանքները Լիճքվազ-թեյի հանքավայրում, որը նախկինում համարվում էր հեռանկարային: Ըստ Iberian Resources ընկերության նախնական գնահատականների, ոսկու պահուստները հանքավայրում կազմում են 17 տոնա: Նշվում է, որ հանքավայրի միներալիզացումն սպասվածից բարդ դուրս եկավ, իսկ ավելի էժան արտադրական ցիկլի կազմակերպմանն ուղղված աշխատանքները հաջողությամբ չավարտվեցին: Tamaya Resources ընկերությունը որոշեց փակել իր ներդրումային գործունեությունը Հայաստանում և լրացուցիչ ռեսուրսներ այլևս չներդնել, քանի որ այդ հանքավայրի շահագործումը շատ մեծ ծախսեր է պահանջում: Ներդրումային ծրագրի նախնական արժեքը 2009 թվականին գնահատվել էր 65 մլն.դոլար:

 

Հիշեցնենք, որ Ջերսի կղզում գրանցված Polymetal International plc ընկերությունը հանքերի արդյունահանում և հետախուզոիմ է իրականացնում Ռուսատանի 4 մարզերում` Մագադանում, Սվերդլովսկում, Խաբարովսկում և Չուկոտկայում, ինչպես նաև Ղազախստանում: Ալեքսանդր Նեսիսի «ԻՍՏե խումբը հանդիսանում է ընկերության վերջնական շահառուն, 19.8% բաժնետիրական կապիտալով: Ընկերության կապիտալի 18.5%-ը պատկանում է չեխական PPF Group NV ընկերությանը, մոտ 10.1%-ը` Ալեքսանդր Մամուտին: Բացի այդ, կապիտալի մոտ 1% վերահսկում է ընկերության մենեջմենտը, իսկ մնացած 50%-ը գտնվում է ազատ շրջանառության մեջ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Hooverphonic-ի առաջին համերգը Երևանում. ԱրարատԲանկի հովանավորությամբ՝ Ֆիլհարմոնիկի 100-ամյակի շրջանակումHooverphonic-ի առաջին համերգը Երևանում. ԱրարատԲանկի հովանավորությամբ՝ Ֆիլհարմոնիկի 100-ամյակի շրջանակում
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալը
Էկոնոմիկայի նախարարությունը հանրության դատին է ներկայացրել Էկոնոմիկայի նախարարությունը հանրության դատին է ներկայացրել "Ներդրումների մասին" օրենքի նախագիծը
Հայաստանում կստեղծվի տեքստիլ ոլորտի պետական հիմնադրամՀայաստանում կստեղծվի տեքստիլ ոլորտի պետական հիմնադրամ
Ամերիբանկում անցկացվել է սպասարկման որակի բարելավման ծրագրի երկրորդ փուլը. հրավիրված դասընթացավարն է  Անետա ԿորոբկինանԱմերիբանկում անցկացվել է սպասարկման որակի բարելավման ծրագրի երկրորդ փուլը. հրավիրված դասընթացավարն է  Անետա Կորոբկինան
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 5-8-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 5-8-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել
Հայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել էՀայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել է
Կառավարությունը հավանություն է տվել Կառավարությունը հավանություն է տվել "Մայլեռ" ԱՏԳ շահագործմանը
ԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակումԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում
"Հայաստանի էլեկտրական ցանցեր"-ն արդիականացնում է էլեկտրամատակարարման ցանցը Երևանի կենտրոնում
Փաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրըՓաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
ԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորություններըԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորությունները
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանցWomen In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիայինԿառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիային
Հայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրինՀայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրին
Մինչև տարեվերջ կընդունվի Մինչև տարեվերջ կընդունվի "Էլեկտրաէներգետիկայի մասին" նոր օրենքը. ՀՀ ԱԺ
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառուՀայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
Ամբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետԱմբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետ
Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանըԿոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում
Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
ՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգըՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգը
Հայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակիՀայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակի
Հայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազելՀայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազել
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրել
Էկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասըԷկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասը
Հայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառովՀայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառով
IFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներումIFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում
Wizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղությունWizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղություն
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են "Յանդեքս" ընկերության հետ ՊՄԳ համագործակցության հնարավորությունները
Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբԻնչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբ
ԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական ենԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական են
Մարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհովՄարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհով
ԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներինԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներին
Հայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքումՀայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքում
2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրումՀայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրում
ՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ
Հայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքըՀայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքը
Իշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքըԻշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքը
Հայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետՀայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետ
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետ
Հայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասինՀայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասին
2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանըՓաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանը
Ֆիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբՖիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբ
"Ապրելու երկիր" կուսակցության առաջնորդ. 6 տարում Հայաստանում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգՀայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ
Գազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկերԳազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկեր
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին
2025թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում վերսկսվել են դոլարային գործարքները2025թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում վերսկսվել են դոլարային գործարքները
Հայկական եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է տեղաբաշխման ծավալը. Ֆինանսների նախարարՀայկական եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է տեղաբաշխման ծավալը. Ֆինանսների նախարար
2025 թվականի հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով2025 թվականի հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով
Ֆինանսների նախարարությունը կրկին սրբագրում է Ֆինանսների նախարարությունը կրկին սրբագրում է "Պետական պարտքի մասին" օրենքը
Ամուլսարի վերագործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի վերջնական աճի վրա. ֆինանսների նախարարԱմուլսարի վերագործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի վերջնական աճի վրա. ֆինանսների նախարար
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.05.2025
RUB4.800.07
USD388.86-0.39
EUR430.74-8.65
GBP511.04-5.18
CAD278.02-2.50
JPY26.20-0.69
CNY53.950.17
CHF459.37-11.93