Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշել է 2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան արտահանման աննախադեպ աճը: Այս մասին օգոստոսի 25-ին նա հայտնել է լրագրողներին, ՀՀ կառավարության նիստից հետո:
Ըստ նախարարի, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանից դեպի ՌԴ արտահանումը եղել է ռեկորդային, կազմելով $ 168 մլն: Հիշեցնելով, որ վերջին 10 տարիների ամենաբարձր ցուցանիշը եղել է 2013 թվականին - $ 143 մլն, նախարարը հայտարարել է, որ ռուսաստանյան ուղղությամբ հայկական արտահանման ծավալների աճն ունի մեծ պոտենցիալ: «ԵԱՏՄ անդամության սկզբնական փուլում շատ էին անորոշությունները, այժմ դրանք աստիճանաբար վերանում են», - ասել է Արծվիկ Մինասյանը:
Ըստ պաշտոնական տվյալների, ԵԱՏՄ արտաքին առևտուրը 2016 թվականի առաջին կիսամյակում կազմել է 228.6 մլրդ ԱՄՆ դոլար (արտահանումը`140.5, իսկ ներմուծումը` 88.1 մլրդ. դոլար): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին առևտրի շրջանառությունը նվազել է 23%: Արտահանման ծավալները նվազել են 29.3%, իսկ ներմուծման ծավալները`10,3%: ԵԱՏՄ ներքին առևտրաշրջանառությունը 2016-ի առաջին կիսամյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17% և կազմել $ 19 մլրդ. դոլար:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումը 2016 թվականի առաջին կիսամյակում աճել է 83.7%, և կազմել $174,6 մլն: Հայաստանից Ռուսաստան ընդհանուր արտահանման աճը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ կազմել է 87.4%: 2016-ի հունվար-հունիս ամիսներին Ռուսաստան է մատակարարվել 168 մլն ԱՄՆ դոլարի ապրանքներ և ծառայություններ: Միևնույն ժամանակ, ռուսական արտահանման ծավալը դեպի Հայաստան 2016-ի առաջին կիսամյակում նվազել է 3,7%, կազմելով $ 431,6 մլն: Վերլուծելով անցյալ տարվա տվյալները, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փորձագետները նշում են, որ 2015 թվականին դեպի Ռուսաստան արտաահանման ծավալների 18% կրճատումը պայմանավորված էր ճգնաժամանյին երևույթներով ՌԴ տնտեսոթյունում և ռուբլու անկումով: Հայաստանի առևտրի շրջանառությունը Ռուսաստանի հետ 2016 թվականի առաջին կեսին աճել է 12,4%, կազմելով 599.6 մլն ԱՄՆ դոլար: Իսկ Հայստանի արտաքին առևտրի շրջանառությունում Ռուսատսնաի մասնաբաժինը նույնպես ավելացել է` 24.1%-ից մինչև 26.4%: Դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման ծավալներում ավանդաբար գերիշխում են կոնյակը և ագրոբիզնեսի արտադրանքը (մրգեր ու բանջարեղեն, ձուկ, պանիր):