Արմինֆո. ՌԴ կառավարությունը մի շարք արտասահմանից ներմուծվող ապրանքների պետական գնումների վրա կատարել է սահմանափակումներ, այդ թվում նաև մսի և ձկան վրա: Արտասահմանյան մատակարարները չեն կարող մասնակցել աճուրդներին, Ռուսաստանից կամ ԵԱՏՄ-ից թեկուզ երկու մասնակցի առկայության դեպքում: Միևնույն ժամանակ, ՌԴ նախարարների կաբինետը նշել է, որ նման ապրանքներ կարել է գնել Ռուսաստանի և ԵԱՏՄ մատակարարներից (Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ղրղզստան):
Մասնավորապես, սահմանափակվել է արտասահմանից ներկրվող թարմ և սառեցված ձկան, ձկան պահածոների, ծովային պրոդուկտների, տավարի մսի, խոզի մսի, թռչնամսի և մսային սուբպրոդուկտների, կարագի, պանիրների, բրնձի և շաքարի, ինչպես նաև աղի և խտացրած կաթի փոշու գնումը: «Ապրանքները, որոնք ներգրավված են ցանկում, բավարար ծավալներով արտադրվում են Ռուսատսնաում և ԵԱՏՄ անդամ-երկրներում: Նշված ապրանքների ներմուծման սահմանափակումները կնպաստեն պարենային ապրանքների արտադրության զարգացմանը Ռուսաստանում և ԵԱՏՄ երկրներում»,-նշված է ՌԴ կառավարության կայքում, հաղորդում է ՌԲԿ-ն:
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալների աննախադեպ աճի մասին: Ըստ նախարարի, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանից դեպի ՌԴ արտահանումը եղել է ռեկորդային, կազմելով $ 168 մլն: Հիշեցնելով, որ վերջին 10 տարիների ամենաբարձր ցուցանիշը եղել է 2013 թվականին - $ 143 մլն, նախարարը հայտարարել է, որ ռուսաստանյան ուղղությամբ հայկական արտահանման ծավալների աճն ունի մեծ պոտենցիալ:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումը 2016 թվականի առաջին կիսամյակում աճել է 83.7%, և կազմել $174,6 մլն: Հայաստանից Ռուսաստան ընդհանուր արտահանման աճը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ կազմել է 87.4%: 2016-ի հունվար-հունիս ամիսներին Ռուսաստան է մատակարարվել 168 մլն ԱՄՆ դոլարի ապրանքներ և ծառայություններ: Միևնույն ժամանակ, ռուսական արտահանման ծավալը դեպի Հայաստան 2016-ի առաջին կիսամյակում նվազել է 3,7%, կազմելով $ 431,6 մլն:
Հայաստանի առևտրի շրջանառությունը Ռուսաստանի հետ 2016 թվականի առաջին կեսին աճել է 12,4%, կազմելով 599.6 մլն ԱՄՆ դոլար: Իսկ Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունում Ռուսաստանի մասնաբաժինը նույնպես ավելացել է` 24.1%-ից մինչև 26.4%: