Արմինֆո. Հոկտեմբերի 14-ից Վորոնեժի միջազգային օդանավակայանը բացում է դեպի Երևան թռիչքներ ծրագիրը, նոր գործընկերոջ հետ, հաղորդում է ԱիՖ-Չերնոզեմյեն: Կանոնավոր չվերթները կիրականացնի Armenia Air Company ընկերությունը: Հարմարավետ Boeing 737-500 ինքնաթիռը (մինչև 132 ուղևոր) Հայաստանի մայրաքաղաք կթռչի երեքշաբթի և ուրբաթ օրերին:
Հիշեցնենք, որ Armenia Air Company ընկերության հիմնադիրներն են`Աշոտ Թորոսյանը (51%), Թամազ Գաիաշվիլին (25%) և Ռոբերտ Հովհաննիսյանը (24%): Թամազ Գաիաշվիլին հանդիսանում է նաև Վրաստանի «Airzena» ավիաընկերության և այդ ընկերության տնօրենների խորհրդի նախկին նախագահ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը` նրա նախկին տեղակալը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարությունն ընդունեց Հայաստանում ավիափոխադրումների ոլորտի ազատականացման մասին որոշում և հաստատեց «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»: Այն հիմնված էր Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ), McKinsey & Company ընկերության միջև կատարված համատեղ հետազոտության վրա: Նոր քաղաքականության արդյունքը շատ կարճ տևեց: Այսօր դեպի Հայաստան թռիչքներ են իրականացնում նույն թվով ընկերություններ, որքան «բաց երկնքի» քաղաքականությունից առաջ էր:
![]() | 4.41 | 0.06 |
![]() | 403.24 | -0.19 |
![]() | 434.85 | 0.15 |
![]() | 507.28 | -0.68 |
![]() | 297.07 | 0.12 |
![]() | 27.92 | 0.06 |
![]() | 56.31 | -0.10 |
![]() | 460.85 | -1.11 |