Արմինֆո. Արթուր Գառնիկի Հակոբյանը ծնվել է 1969 թվականի հունիսի 24-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ 1987-1989թթ․ զինվորական ծառայություն է անցել ԽՍՀՄ զինված ուժերում։ Այնուհետև սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը` ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում։ Հետագայում սովորել է Մոսկվայի "Սկոլկովո" կառավարման դպրոցում և ստացել Գործարար կառավարման մագիստրոսի (Executive MBA) որակավորում։
Ունի ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձ հայաստանյան ֆինանսաբանկային ոլորտում: 1996թ.-ից իր աշխատանքային գործունեությունը սկսելով ՀՀ ֆինանսների, ապա վերակազմավորված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում, մինչև 2000թ. այդ գերատեսչությունում զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ:
2000-թ.-ից սկսվել է նրա աշխատանքային գործունեությունը ՀՀ բանկային համակարգում: 2000թ.-ի հունվարից մինչև 2002թ.-ի մայիսը հանդիսացել է Հայխնայբանկի գործադիր տնօրենի տեղակալը, հետագայում՝ մինչև 2006թ.-ի օգոստոսը աշխատել է Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում։
2006թ.-ի հոկտեմբերից Արթուր Հակոբյանն աշխատել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրեն-վարչության նախագահի տեղակալի, 2009-ից մինչև 2012թ՝․նույն բանկի գործադիր տնօրեն-վարչության նախագահի առաջին տեղակալի պաշտոններում: 2012-2014թթ. ապրիլ ամիսը հանդիսացել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրենի, վարչության նախագահի առաջին տեղակալը։
2014-ից մինչև 2016թ –ի օգոստոսը զբաղեցրել է "Դիլիջան Ինտերնեշնլ Սքուլ Փրոփերթիզ" և "Դիլիջան Դեվելոփմենթ" հիմնադրամների գործադիր տնօրենի պաշտոնը, ինչպես նաև ղեկավարել է "Հայաստանի զարգացման նախաձեռնություններ" հիմնադրամի Դիլիջանի զարգացման ծրագիրը։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի։
RUB | 4.24 | -0.01 |
USD | 387.61 | 0.42 |
EUR | 431.53 | 0.90 |
GBP | 512.07 | 1.25 |
CAD | 285.13 | -0.07 |
JPY | 27.55 | -0.08 |
CNY | 54.61 | 0.05 |
CHF | 458.82 | 0.44 |