
Արմինֆո. Կոմերցբանկը 2015 թվականի արդյունքներով Ամերիբանկին շնորհեց միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության» մրցանակը` «STP Award 2015»:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, յուրաքանչյուր տարի Կոմերցբանկն այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` որպես հատուկ մրցանակ տվյալ բանկերի կողմից միջազգային գործարքների քանակական և որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար:
Աղբյուրի համաձայն, 2008 թվականից ի վեր Կոմերցբանկի կողմից միջազգային փոխանցումնրի իրականացման բարձր որակի համար Ամերիաբանկին արդեն ութերորդ անգամ շնորհվում է «STP Award» մրցանակը: Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Բանկի բաժնետերերը են` Ameria Group CY Ltd - 80% և ՎԶԵԲ - 20%:
RUB | 4.79 | 0.01 |
USD | 382.62 | -0.16 |
EUR | 445.68 | -0.76 |
GBP | 505.75 | -4.23 |
CAD | 274.54 | 1.03 |
JPY | 25.13 | -0.07 |
CNY | 53.89 | -0.03 |
CHF | 480.62 | -1.71 |

