Ուրբաթ, 2 Սեպտեմբերի 2016 17:13

Կոլայի ԱԷԿ-ը Հայկական ատոմակայանի մասնագետներին ներկայացրել է շահագործման անվտանգության ոլորտի լավագույն փորձը

Կոլայի ԱԷԿ-ը Հայկական ատոմակայանի մասնագետներին ներկայացրել է շահագործման անվտանգության ոլորտի լավագույն փորձը

Արմինֆո. ԱՀԿ ԱԷԿ «Twinning» համագործակցության ծրագրի շրջանակներում Հայկական ատոմակայանի մասնագետներն այցելել են Կոլայի ԱԷԿ: Առանցքային հարցը փորձր փոխակումն էր, կապված ատոմակայանների անվտանգ և հուսալի շահագործման հետ, հաղորդել են ԱրմԻնֆո գործակալությանը Կոլայի ԱԷԿ-ի մամուլի ծառայությունից:

Աղբյուրի համաձայն, ՀԱԷԿ մասնագետներն ուսումնադիրել են տեխնոլոգիական սխեման, ծանոթացել քիմիական ռեագենտների մշակման մեթոդներին, 2-րդ կոնտուրի պասիվացմանն էներգաբլոկը վերանորոգման կանգնեցնելուց առաջ, ինչպես նաև վերամբարձ մեխանիզմների արդիականացմանը:

Ֆուկուսիմայի դեպքերից հետո ատոմակայաններ շահագործող կազմակերպությունների Համաշխարհային ասոցիացիան ակտիվացրել է աշխատանքներն ատոմակայանների անվտանգության և հուսալիության ուղղությամբ, համաշխարհային լավագույն փորձի փոխանակման միջոցով:

«Կոլայի ԱԷԿ-ի անվտանգության մակարդակը մեզ համար օրինակելի է, - նշել է Հայկական ԱԷԿ-ում ԱՀԿ Մոսկովյան կենտրոնի ներկայացուցիչ Սերգեյ Կենջեցյանը, - իսկ նման հանդիպումներն օգնում են ավելի մոտիկից ծանոթանալ այս ձեռնարկության տեխնիկական մշակույթին: 1974 թվականին մեր երկրների միջև հաստատվեց սերտ համագործակցություն: Կոլայի ԱԷԿ-ի մասնագետները միշտ մեզ օգնել են դժվարին տարիներին, անձնակազմի կրթության, տեխնիկական դժվարությունների հաղթահարման և այլ հարցերում»,-նշել է նա: