Արմինֆո. «Բարգավաճ Հայաստան» կուսակցոթյունը սեպտեմբերի 2-ից շրջանառության մեջ է դրել «Նաիրիտ գործարանի գործունեության և կառավարման հատուկ ռեժիմի սահմանման մասին» օրինագիծը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԲՀԿ մամուլի ծառայությունից, ԲՀԿ խմբակցությունը ԱԺ-ում այսօր շրջառանության մեջ դրեց Օրենքի երկու նախագիծ։ Առաջինը նախագիծը՝ ««Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ի գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին», որով առաջարկվում են «Նաիրիտի» վերագործարկման եւ կենսունակության ապահովման կոնկրետ մեխանիզմներ. մասնավորապես, Նաիրիտի գույքային համալիրի ամբողջականության պահպանում, հիմնական միջոցների օտարման բացառում, ինչպես նաեւ՝ համապատասխան հարկային արտոնությունների սահմանում՝ «Նաիրիտը» հայտարարելով արդյունաբերական գոտի։
Նշենք, որ Սլովակիայի հայ համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանը հայտարարել է, որ իր «EU Asia Business Finance Center» հոլդինգը պատրաստ է «Նաիրիտ» գործարանի արտադրության վերականգնման նպատակով ներդնել 20 մլն.դոլար:
Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանը լիովին դադարեցրել է աշխատանքը 2014 թվականին: Գործարանի ընդհանուր պարտքը մոտեցել է 50 մլրդ դրամի (շուրջ 130 մլն դոլար): Մինչև նախորդ դարի 80-ական թվականների վերջը գործարանի արտադրանքն զբաղեցնում էր սինթետիկ կաուչուկի համաշխարհային շուկայի 10-12%-ը: 2006 թվականին «Նաիրիտե ընկերության բաժնետոմսերի 90%-ը վաճառվել է բրիտանական Rhainoville Property Limited կոնսորցիումին: Կոնսորցիումին է պատկանում «Նաիրիտ գործարանե ՓԲԸ բաժնետոմսերի 89,999%-ը, 4,496%-ը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, 3,596%-ը` «ՀայՌուսգազարդե ՓԲԸ-ին, 1,907%-ը` «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ին: 2006 թվականին գործարանի և հիմնական բաժնետեր Rhinoville Property Limited-ի հիմնական միջոցները գրավադրվել են Միջպետական բանկի 70 մլն դոլար վարկի դիմաց և դարձել են բանկի սեփականություն` վարկը չմարելու արդյունքում: 2015 թվականին Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարության պատվերով անցկացրել էր «Նաիրիտե գործարանի ֆինանսական և տեխնիկական աուդիտ: ՀԲ գնահատականների համաձայն, գործարանի վերագործարկումն աննպատակահարմար է թվում, քանի որ պահանջվում է առնվազն 250 մլն դոլար: Սակայն ներդրողներ հայտնվելու դեպքում էլ ՀԲ փորձագետները կասկածում են, որ գործարանի արտադրանքը գնորդ կգտնի և, ընդհանրապես, կլինի մրցունակ: ՀԲ աուդիտորները հանգել են հետևության, որ ինչպես բութադիենի, այնպես էլ ացետիլենի հիման վրա արտադրական գործընթացի պայմաններում «Նաիրիտի» արտադրանքը կունենա բավականին բարձր ինքնարժեք` նաև հիմնական միջոցների զգալի մասի էական մաշվածության պատճառով: Փորձագետների մեծ մասը կարծում է, որ ՀԲ աուդիտի արդյունքները կարելի է դիտարկել որպես գործարանի սնանկացման գործընթաց սկսելու հանձնարարական, ինչն էլ, ըստ էության, տեղի ունեցավ: