Արմինֆո. Ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տեղակայված կենտրոնական վաճաքի և սպասարկման սրահում «Ռոստելեկոմը՚ պաշտոնապես ներկայացրեց լիովին նոր առաջարկ երևանյան և մարզային բոլոր ուսանողների համար։
«Յուրաքանչյուրիս կյանքում ուսանողական տարիներն ամենագունեղ ու ակտիվ ժամանակահատվածն են, երբ ազատ շփումն ու անմոռանալի տպավորությունները հաջորդում են միմյանց։ Այժմ վստահ կարող եմ ասել, որ ուսանողների կյանքի անբաժան մասն են կազմում նորագույն տեխնոլոգիաները, թե՛ գիտելիքների ձեռքբերման, թե՛ շփման և թե՛ հանգստի կազմակերպման ընթացքում։ Այս և մի շարք այլ գործոններ հաշվի առնելով Մենք ձևավորեցինք լիովին նոր առաջարկ, որը կթեթևացնի և առավել գունեղ կդարձնի ուսանողների և նրանց հարազատների կյանքը։ Նոր՝ «Տրիո ուսանողականե առաջարկը ձևավորվել է հիմքում ունենալով մարկետինգային մի շարք հետազոտություններ, և վստահ եմ, որ ուսանողները մեծ ուրախությամբ կօգտվեն մեր այս փաթեթային առաջարկից՚,-նշել է «Ռոստելեկոմե Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
«Տրիո ուսանողականե փաթեթային առաջարկը հնարավորություն է տալիս ուսանողներին ոչ միայն օգտվելու ընկերության ամենապահանջված փաթեթային առաջարկից, այլ նաև ստանալու հավելյալ հնարավորություններ։ Մասնավորապես, ի հավելում շուրջ 50 լավագույն հեռուստաալիքների, 40Մբ/վ արագությամբ ինտերնետ հասանելիության, ֆիքսված հեռախոսակապի 500-ից ավելի րոպեների և մի շարք այլ հնարավորությունների, «Տրիո ուսանողականե փաթեթի շրջանակներում ամսական 10,000 դրամ գումարի դիմաց ուսանողները մեկ տարի շարունակ ստանալու են հավելյալ 10Մբ/վ արագությամբ ինտերնետ հասանելիություն (այսինքն՝ 50Մբ/վ), 10 հեռուստաալիք (РЕН ТВ, ID Xtra, Nat Geo Wild, Travel+Adventure, MTV Hits, Кинохит, Киномикс, Кинокомедия, Матч! Футбол 1, ЖИВИ!), ինչպես նաև 100 ֆիլմ դիտելու հնարավորություն։
Փաթեթին հնարավոր է միանալ միայն մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը՝ ներկայացնելով ուսանողական տոմս կամ կուպոն, որը տրամադրվելու է բացառապես ուսանողներին։
2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶե ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։
«Ռոստելեկոմիե ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմիե ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:
Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: