
Արմինֆո. Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2016 թվականի հունվար-հուլիսին կազմել է 4166.1 մլն կՎտժ, տարեկան անկումը՝ 5,5%, և միայն հուլիսին ավելացել է 5,5%-ով՝ մինչև 560 մլն. կՎտժ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թվականի հունվար-հուլիսին ՋԷԿ-երը 28% կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ մինչև 890.3 մլն կՎտժ, ՀԷԿ-երն ավելացրել են 5,9% ՝ մինչև 1483.1 մլն կՎտժ, ՀԱԷԿ-ն ավելացրել է 1,4 %՝ մինչև 1791.8 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 51.3 հազար Հեգաջոուլ ջերմային էներգիա, տարեկան անկումը` 27,8%: Այլ աղբյուրների արտադրված էլեկտրաէներգիան հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 0.9 մլն. ԿՎտժ, տարեկան անկումը` 59,1%:
Նշենք, որ 2015-ին Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում աճել էր ընդամենը 0.6%, մինչև 7798.2 մլն կՎտժ, իսկ միայն դեկտեմբերին`9%: 2015 թվականի ընթացքում ՋԷԿ-երը էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատել էին 14,8%, ՀԷԿ-երն ավելացրել էին 10.7%, ՀԱԷԿ-ը`13,1%, իսկ ջերմային էներգիայի արտադրությունն աճել էր 10.4%:
RUB | 4.74 | -0.03 |
USD | 381.47 | -0.03 |
EUR | 446.97 | -0.30 |
GBP | 510.45 | 1.03 |
CAD | 276.57 | -0.32 |
JPY | 24.25 | -0.23 |
CNY | 54.18 | 0.00 |
CHF | 479.96 | 0.09 |

