Արմինֆո. Սեպտեմբերին ՀԱԷԿ-ը կկանգնեցվի պլանային-կանխողական վերանորոգման նպատակով: ԱրմԻնֆ-ոի թղթակցի հետ զրույցում այդ մասին հաղորդել է էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:
Նրա ասելով, նման միջոցառումներն անցկացվում են ամեն տարի և լիովին համապատասխանում են աշխատանքների ժամանակացույցին: Բոլոր միջոցառումները, որոնք կանցկացվեն ԱԷԿ-ում երկամսյա ժամկետում, ստանդարտ են: Ներկա փուլի առանձնահատկությունը միջուկային կղզու ռեակտորի մետաղյա կմախքի և առաջին ուրվագծի սարքավորման վիճակի հետազոտման աշխատանքների վիթխարի համալիրի անցկացումն է: Այդ աշխատանքները կանցկացվեն ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակում: Այդ աշխատանքների անցկացումից հետո սրբագրումներ կկատարվեն բուն արդիականացման ծրագրում: Մասնավորապես, պետք է ստացվի ստույգ տեղեկատվություն սարքավորման, մետաղի, տարբեր փականների, կառավարման համակարգի, խողովակաշարերի և այլնի մասին: «Այսինքն, այն ամենը, ինչ պետք է անենք», - նշել է փոխնախարարը:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում ՀԱԷԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գերա Սևիկյանը հաղորդել էր, որ 2016 թվականին ՀԱԷԿ պլանային վերանորոգումը պետք է իրականացվի սեպտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 18-ը: Նրա ասելով, շատ կարճ ժամկետում կանցկացվեն վիթխարի ծավալի աշխատանքներ, որոնցից հետո ՀԱԷԿ-ը կարտադրի ավելի շատ էլեկտրաէներգիա` առանց լրացուցիչ ծախսերի: Նրա հավաստմամբ, կայանի սարքավորման փոխարինման աշխատանքների հիմնական մասը բաժին կընկնի 2018 և 2019 թվականներին: Դրանց արդյունքում էբերգաբլոկը կարող է լրացուցիչ արտադրել տարեկան ավելի քան 200 մլն ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա` առանց վառելիքի ծախսերի ավելացման: «Հասկանալի է, որ դա արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը նվազում է, և, համապատասխանաբար, ստացված վարկի համար պարքային բեռի մեզղմում», - եզրափակել էր ՀԱԷԿ գլխավոր տնօրենի տեղակալը:
2014 թվականին Հայաստանի կառավարությունն ընդունել էր ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարաձգման վերաբերյալ որոշում` նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ձգձգման առնչությամբ: «Ռոսատոմը» և հայ փորձագետները պայմանավորվել էին աշխատել կայանի շահագործման ժամկետը 10 տարով, մինչև 2026 թիվը երկարաձգելու նախագծի իրագործման ուղղությամբ: Այդ նպատակով Ռուսաստանը 270 մլն դոլարի պետական արտահանման վարկ և 30 մլն դոլարի դրամաշնորհ է հատկացրել Հայաստանին: Աշխատանքները, որոնք իրականացնում է «Ռոսատոմի» ուրվագծում ներառված «Ռուսատոմ սերվիս» ընկերությունը, կավարտվեն մինչև 2019 թվականի վերջը: