Արմինֆո. 2016 թվականի օգոստոսին Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0,5% դեֆլյացիա, ինչը պայմանավորված է պարենային ապրանքների գների 0,8% նվազմամբ: Իսկ հաշվի առնելով ոգելից խմիչքները և ծխախոտի արտադրանքը` պարենային ապրանքներն օգոստոսին էժանացել են 0,7%-ով,
նույնքան էժանացել են նաև ոչ պարենային ապրանքները, իսկ ծառայությունների սակագներն արդեն երկու ամիս է պահպանվում են նախկին մակարդակում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ազգային վիճակագրական ծառայությունում, 2016 թվականի հունվար-օգոստոս ամիսներին սպառողական գների ամսական միջին անկումը կազմել է 0,5%` մեկ տարի առաջ 0,3% անկման դիմաց:
2016 թվականի հունվար-օգոստոս ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 96,2%, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչքներն ու ծխախոտի արտադրանը)` 94,4%, ոչ պարենային ապրանքներինը` 96,3%, ծառայությունների սակագներինը` 98,7%: 2016թ. հունվար-օգոստոսին 2015թ. հունվար-օգոստոսի համեմատ այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 98,4%, 96,2%, 98,1% և 102,3%, իսկ 2016թ. օգոստոսին 2015թ. օգոստոսի համեմատ` 98,1%, 96,9%, 96,6% և 100,8%:
Վիճակագրության համաձայն, պարենային ապրանքների շուկայում օգոստոսին դեֆլյացիան (0,8%` չհաշված ոգելից խմիչքներն ու ծխախոտը) պայմանավորված էր, հիմնականում, բանջարեղենի, մրգերի և կաթնամթերքի 8,5-1% էժանացմամբ: Ուսումնասիրված 13 խումբ ապրանքներից 8-ի գծով հաշվետու ամսում արձանագրվել է գների 8,5-0,1% անկում, 4-ի գծով` 0,1-18,8% գնաճ, իսկ մեկ խմբում գները մանցել են անփոփոխ: Մասնավորապես, բանջարեղենի խմբում օգոստոսին առավելապես էժանացել են սմբուկը` 62,9%, ծաղկակաղամբը` 35,7%, լոլիկը` 25,7%, կանաչ պղպեղը` 17,3%, բազուկը` 16,1%, սոխը` 9,2%, կարտոֆիլը` 7,3%, վարունգը` 6,8%, սխտորը` 4,8%, կանաչեղենը` 2,8%, կանաչ սոխը` на 2,5%. Դրան զուգընթաց թանկացել են կանաչ լոբին` 6,9%, կաղամբը` 2%, սունկը` 1,1% և գազարը` 0,7%: Օգոստոսին մրգերի 5,2% էժանացում են առաջացրել սեխը (34,4%), դեղձը (26%), խնձորը (23,5%), ձմերուկը (23,2%), սալորը (19,9%), տանձը (15,4%), ընդ որում թանկացել են ծիրանը` 42%, նարինջը` 21,7%, կիտրոնը` 6,2%, խաղողը` 2,7% և ընկույզի միջուկը` 2,3%: Միայն մայրաքաղաքում բանջարեղենն էժանացել է 6,7%-ով, մրգերը` 4,7%-ով, իսկ կաթնամթերքը` 1,5%-ով: Հավկիթն օգոստոսին թանկացել է 18,8%-ով, ընդ որում միայն մայրաքաղաքում` 17,7%-ով: Շաքարավազը օգոստոսին թանկացել է 2%-ով, 1,7% աճ է արձանագրվել մայրաքաղաքում:
Ոչ պարենային ապրանքների խմբում օգոստոսի 0,7% գնանկումը պայմանավորված էր հագուստի և գոծվածքեղենի 3,8%, կոշկեղենի 1,5%, լվացման միջոցների 1,4%, վառելիքի 1% և այգեգործական պարագաների 0,7%, գորգերի և դեղորայքի 0,5%, արվեստի գործերի 0,4%, կենցաղային էլեկտրատեխնիկայի և շինանյութերի 0,3%, խոհանոցային պարագաների 0,2% և տեքստիլ արտադրանքի 0,1% էժանացմամբ: Դրան զուգընթաց 0,1-1,1%-ով թանկացել են գրենական պիտույքները, ոսկերչական իրերը, կոսմետիկան, կահույքը, անձնական հիգիենայի պարագաները: Բենզինի գինն օգոստոսին չի փոխվել (տարեկան 11,8% էժանացման դեպքում), սակայն դիզվառելիքը 0,2%-ով թանկացել է (տարեկան 19,6% էժանացման պայմաններում), իսկ հունվար-օգոստոս ամիսներին բենզինն ու դիզվառելիքը էժանացել են, համապատասխանաբար 9,2% և 17,7%-ով: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքերն օգոստոսին էժանացել են 1,1%-ով: Ինչ վերաբերում է ծառայությունների սակագներին, 2016 թվականի օգոստոսին դրանց մակարդակի փոփոխությունը պայմանավորված էր տրանսպորտի ոլորտի ծառայությունների 2,1% էժանացմամբ (ավիատոմսերի արժեքի 6,8% նվազման առնչությամբ), հանգստի կազմակերպման ծառայությունների 0,1%, հասարակական սննդի ծառայությունների 0,1% էժանացմամբ, ինչին զուգընթաց թանկացել են բնակարանային-կոնմունալ ծառայությունները` 0,4%, բուժսպասարկման ծառայությունները` 0,2% և մշակույթի ոլորտի ծառայությունները` 0,1%:
Նշենք, որ 2015թ. օգոստոսին Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0,1% ինֆլյացիա, ինչը պայմանավորված է ծառայությունների սակագների 0,1% բարձրացմամբ, պարենային ապրանքների 0,2% թանկացմամբ (ներառյալ ոգելից խմիչքներն ու ծխախոտի արտադրանքը), ոչ պարենային ապրանքների 0,3% էժանացման պայմաններում: 2015թ. հունվար-օգոստոսին արձանագրվել է 2,1% դեֆլյացիա, որը պայմանավորված էր պարենային ապրանքների 6,2% էժանացմամբ (չհաշված ոգելից խմիչքներն ու ծխախոտը) ոչ պարենային ապրանքների 3% թանկացման և ծառայությունների սակագների 1,1% աճի ֆոնին: 2015թ. հունվար-օգոստոս ամիսներին 2014թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատ այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 104,8%, 104,9%, 105.9% և 103,4%, իսկ 2015թ. օգոստոսին 2014թ. օգոստոսի համեմատ` 103,6%, 102,9%, 106,5% և 101,4%` համապատասխանաբար: Մեկ տարի առաջ` 2014թ. օգոստոսի արձանագրվել է 0,7% ինֆլյացիա` ծառայությունների սակագների 2,2% բարձրացման, պարենային ապրանքների 0,1% թանկացման առնչությամբ (ներառյալ ոգելից խմիչքները և ծխախոտի արտադրանքը) ոչ պարենային ապրանքների 0,3% էժանացման պայմաններում: 2014թ. հունվար-օգոստոս ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 98,8%, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչքները և ծխախոտը)` 96,9%, ոչ պարենայինը` 98,3%, ծառայությունների սակագներինը`102,6%. 2014թ. հունվար-օգոստոսին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 103,1%, 101,6%, 102% և 106,6%, 2014թ. օգոստոսին 2013թ. օգոստոսի համեմատ, համապատասխանաբար` 100,8%, 100,3%, 100,7% և 101,8%: