Արմինֆո. Երևանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) սեպտեմբերի 15-ին կսկսի խաղողի մթերումը Արմավիրի իր մասնաճյուղում: Հաջորդ օրը կսկսի խաղող ընդունել ԵԿԳ Այգևանի մասնաճյուղը, իսկ սեպտեմբերի 19-20-ը` Բերդի մասնաճյուղը:
Ինչպես լրագրողներին հայտարարել է ԵԿԳ գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանը, այս տարի գործարանը կմթերի 32 հազար տոննա խաղող: Դա 7 հազար տոննայով պակաս է նախորդ տարվա ծավալից: Սակայն ԵԿԳ չի կարող ավելի շատ խաղող ընդունել` ֆիզիկապես, դատարկ տարա չկա: Խաղողը կընդունվի 1 կգ դիմաց 130 դրամ գնով, իսկ ֆերմերներին բոլոր վճարումները կիրականացվեն 3-4 օրվա ընթացքում: Տավուշում մթերվող խաղողի ծավալը կկազմի մոտավորապես նույնքան, որքան նախորդ տարի` շուրջ 5 հազար տոննա: «Դա կարևոր է սահմանամերձ շրջանի համար: Մենք կարող ենք մեզ թույլ տալ այնտեղ ամեն բան թողնել այնպես, ինչպես եղել է նախկինում, առաջին հերթին` որպեսզի տարածաշրջանի բնակիչները չլքեն հարազատ վայրերը», - նշել է Իգոր Առաքելյանը:
Բացի այդ, ԵԿԳ անցյալ տարի տավուշցիներին օգնել է խաղողագործների կոոպերատիվներ ստեղծելու գործում, և նրանք արդեն որոշ հաջողության են հասել: «Ընդհանրապես, կոոպերացիան, տնտեսությունների խոշորացումը կօգնի կրճատել ծախսերը, հետևաբար` նաև խաղողի արտադրության ինքնարժեքը: Եվ, հնարավոր է, այդպիսով կգտնենք անհրաժեշտ հաշվեկշիռը ֆերմերների և կոնյակի գործարանների միջև», - ասել է ԵԿԳ գործադիր տնօրենը:
Ի.Առաքելյանը նաև նշել է, որ այս տարի շարունակվել է ֆերմերներին ապառիկով թունաքիմիկատների տրամադրման ծրագիրը` դրանց երկամյա վաղեմության ինքնարժեքով: Ու թեև մատակարարները երկու տարի առաջ ավելալցրել էին այդ պրեպարատների գները, հաշվի առնելով բարդ տնտեսական իրավիճակը, գործարանն իր վրա է վերցրել գների տարբերությունը, որն այս տարի կազմել է 46 մլն դրամ: «Մեր շահն այն է, որպեսզի ֆերմերները լավ և որակյալ բերք ստանան` մեր մատակարարած պրեպարատների շնորհիվ», - ասել է Իգոր Առաքելյանը:
RUB | 4.07 | 0.00 |
USD | 386.99 | -0.06 |
EUR | 426.85 | -0.61 |
GBP | 509.55 | 1.82 |
CAD | 285.54 | -0.49 |
JPY | 26.42 | 0.06 |
CNY | 55.14 | -0.01 |
CHF | 454.37 | -0.88 |