Երեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2016 14:27
Ալեքսանդր Ավանեսով

Թեհրանում տեղի կունենա հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես

Թեհրանում տեղի կունենա հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի և ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության կողմից 2016 թ. հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում կազմակերպվում է հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես (Հայաստան Էքսպո):

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Հայաստանի զարգացման հիմնադրամից, ցուցահանդեսը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, փոխադարձ ներդրումների խրախուսմանը, զբոսաշրջության զարգացմանը և առևտրական գործարքների դյուրացմանը:

 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2016 թ. I կիսամյակում Հայաստանի և Իրանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 16,4%-ով, մինչև $113.5 մլն, ինչը պայմանավորված էր ներմուծման՝ 19,2%,  $75.7 մլն անկմամբ, արտահանման՝ 10,3%-ով, մինչև $37.8 մլն նվազման պայմաններում: