Երեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2016 14:55
Ալեքսանդր Ավանեսով

Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը

Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը

Արմինֆո. Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12:20-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր «Ղազախ- Սագուրամոե 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով:

 

Գազամատակարարման դադարեցման ողջ ընթացքում Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ կողմից իրականացվել է ողջ ծավալով՝ առանց սահմանափակումների: