Արմինֆո. Սեպտեմբերի 14-ին Երևանի կենտրոնում, «Տաշիր սթրիթում» կայացել է ՀԷՑ ընկերության հաճախորդների սպասարկման կենտրոնի բացում: Ինչպես նշել է ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը, առաջիկա օրերին համանման կենտրոն կբացվի նաև «Տաշիր» առևտրի կենտրոնում, ինչից հետո առնվազն երեք կենտրոններ կբացվեն Երևանի այլ վարչական շրջաններում, ինչպես նաև Գյումրիում և Վանաձորում: Հեռանկարում համանման կենտրոններ կստեղծվեն հանրապետության բոլոր քաղաքներում:
Կենտրոնի աշխատակիցներն ամեն օր մինչև 22:00-ն կլուծեն բաժանորդների շրջանում ծագող խնդիրները` հստակ պատասխաններ տալով նրանց բոլոր հարցերին: Այդ նպատակով մշակվել են և բաժանորդներին կտրամադրվեն ուղեցույցներ հնարավոր բոլոր դեպքերի համար: «Ամեն բան արվում է հաճախորդների հարմարության համար, նրանց քաղաքակիրթ սպասարկման համար», - ընդգծել է ընկերության գլխավոր տնօրենը: Նա նշել է, որ կենտրոնի ծառայություններից կարող են օգտվել բոլոր սպառողները` անկախ բնակության վայրից: Մասնավորապես, խոսքը վերաբերում է այնպիսի խնդիրներին, ինչպես էլկետրացանցերին միացման սկզբունքները, հաճախորդի հետ պայմանագրի կնքումը, վճարումների ուշացմանն առնչվող խնդիրների լուծումը, սպառված էլեկտաէներգիայի ծախսի անհամապատասխանության վերաբերյալ բողոքների ուսումնասիրումը, իրավական աջակցության տրամադրմանը, ինչպես նաև տեղում վճարումների հնարավորությունը:
RUB | 4.20 | -0.01 |
USD | 391.44 | -1.16 |
EUR | 416.84 | -1.20 |
GBP | 482.49 | -5.63 |
CAD | 285.29 | 0.20 |
JPY | 25.29 | -0.11 |
CNY | 54.04 | -0.18 |
CHF | 429.40 | -2.65 |