Արմինֆո. “Ռադիո Վան”-ի ուղիղ եթերում, ՎՏԲ-Հայաստան Բանկն ու “Յունիստրիմ” դրամական փոխանցումների համակարգն ամփոփել են համատեղ` “Հաղթող փոխանցում” ակցիայի արդյունքները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, ակցիային մասնակցել են այն քաղաքացիները, ովքեր 18.04.2016-18.08.2016 ընկած ժամանակահատվածում` “Յունիստրիմ” դրամական փոխանցումների համակարգով կատարել և/կամ ստացել են ամենամեծ քանակությամբ դրամական փոխանցումները` ՎՏԲ- Հայաստան Բանկի միջոցով, և/կամ փոխանցումներ են կատարել դեպի ՎՏԲ խմբի Ուկրաինայի, Ղազախստանի, Վրաստանի և Ռուսաստանի Ֆեդերացիայում` “Յունիստրիմ” դրամական փոխանցումների համակարգի սպասարկման կետեր:
Պատահական ընտրության արդյունքների հիման վրա, “Հաղթող փոխանցում” ակցիայի 100ամենաակտիվ մասնակիցներից ընտրվել են 10 հաղթողներն, ում անունները հայտարարվել են “Ռադիո Վանի” ուղիղ եթերում:
Խաղարկության արդյունքում մրցանակակիրներ են դարձել Նվարդ Պետրոսյանը, Աղավնի Ներսիսյանը, Դիանա Սարգսյանը, Արթուր Մանուկյանը, Արթուր Կասինյանը, Մանվել Ավետիսյանը, Քրիստինե Մնացականյանը, Սյուզաննա Ղազարյանը, Ռազմիկ Մանուչարյանը, Քրիստինե Պապոյանը:
Նրանցից յուրաքնչյուրին շնորհվել է 100.000 ՀՀ դրամի չափով դրամական պարգևներ, որոնցով կարող են կատարել կենցաղային տեխնիկայի գնումներ Բանկի կողմից առաջարկվող առևտրի կենտրոններից:
ՎՏԲ-Հայաստան Բանկը` “Յունիստրիմ” դրամական փոխանցումների համակարգի հետ իր համագործակցությունը սկսել է 2011թ.-ից, դառնալով ՀՀ-ից կատարվող դրամական փոխանցումների քանակով առաջատարներից մեկը: Համատեղ միջոցառումների ու ակցիաների շնորհիվ` “Յունիստրիմ” դրամական փոխանցումների համակարգը 2016թ.-ի արդյունքների հիման վրա զբաղեցրել է Բանկի ողջ փոխանցումների 40%-ը:”
ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է բոլոր հաղթողներին ու հայտնում իր շնորհակալությունը:
Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են դրամական փոխանցումների MoneyGram, «Aversե, «Յունիստրիմե, «Արագ փոստե («Fast Emailե), «InterExpressե, «Intel Expressե, «Անելիքե, «Ria Money Transferե, «Sigue Money Transferե համակարգը, ինչն էլ, իր հերթին, երկրի բնակչությանը մատուցվող բանկային ծառայությունների ոլորտում բանկին ապահովում է բարձր մրցունակություն:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: