Արմինֆո. VivaCell MTS-ը «Viva 2500» և «Viva 3500» սակագնային պլանները համալրել է 50 րոպե խոսելաժամանակով դեպի ՀՀ այլ ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա:
Ինչպես ԱրմԻնֆո-ին պարզաբանել են ընկերության մամուլի ծառայությունում, «Viva 2500» սակագնային պլանով տրամադրվող ծառայությունների փաթեթը համալրվել է 50 րոպե խոսելաժամանակով դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա: Իսկ «Viva 3500» սակագնային պլանի բաժանորդներն այժմ հնարավորություն ունեն օգտագործելու 100 րոպե խոսելաժամանակ, դեպի ՀՀ այլ, 374 97 և 374 47 ցանցեր, ինչպես նաև դեպի Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա զանգահարելու համար, նախկին 50-ի փոխարեն:
Ծառայություն |
Viva 2500 |
Viva 3500 |
Ակտիվացման գին |
2500 դրամ |
3500 դրամ |
Ներցանցային խոսելաժամանակ |
2500 րոպե |
3500 րոպե |
Ինտերնետ |
2000 ՄԲ |
3000 ՄԲ |
Խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա* |
50 րոպե |
100 րոպե |
SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր |
250 |
250 |
Անցում դեպի սակագնային պլան |
*161*2500# |
*161*3500# |
*Համարահավաքման ձևաչափ՝ 77 00 [երկրի կոդ] [հեռախոսահամար]
««Viva 2500» և «Viva 3500» սակագնային պլաններն էլ ավելի գրավիչ են դարձել շնորհիվ ավելացված խոսելաժամանակի, ինչն ամսական նույն գումարի դիմաց հնարավորություն է ընձեռում կատարել զանգեր դեպի ՀՀ այլ ցանցեր, 374 97 և 374 47 ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա: Այս քայլով մենք ընդառաջել ենք բաժանորդների կարիքներին և հոգացել նրանց հարմարավետության մասին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage: