Հինգշաբթի, 15 Սեպտեմբերի 2016 18:37
Կարինա Մելիքյան

ՀՀ ԿԲ. Հայաստանում պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքների աճի տեմպը նվազել է

ՀՀ ԿԲ. Հայաստանում պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքների աճի տեմպը նվազել է

Արմինֆո. Հայաստանում պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքների աճի տեմպը նվազել է: ԿԲ հաշվետվության համաձայն, 2016 թվականի առաջին կիսամյակում անկանխիկ քարտային գործարքների ծավալը կազմել է 85.7 մլրդ դրամ: Չնայած պատկառելի բացարձակ մեծությանը` մեկ տարում բանկային քարտերով անկանխիկ վճարումների աճի տեմպերը նվազել են 32%-ից մինչև 12%:

 

Կարգավորողի տվյալներով, պլաստիկ գործարքների ընդհանուր ծավալն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմել է 655.5 մլրդ դրամ: Սակայն այդ ցուցանիշի տարեկան դինամիկան վատթարացել է 19,3% աճից մինչև 1% անկում: Ընդ որում շրջանառու քարտերի քանակն ավելացել է մինչև 1.8 մլն հատ, 2015 թվականի առաջին կիսամյակում աճի տեմպերի 1,4% արագացմամբ` մինչև ներկայիս 6,4%: Մևնույն ժամանակ երկու տարի առաջ, 2014 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է  գործարքների 26% աճ` քարտերի թվի 10% աճի պայմաններում:

 

Նշվում է, որ հնգամյա կտրվածքով անկանխիկ պլաստիկ գործարքների ծավալն  ավելացել է 3,3 անգամ, ընդ որում հիմնական աճը` գրեթե 2 անգամ, բաժին է ընկել վերջին 3 տարիներին: Պլաստիկ գործարքների ընդհանուր ծավալում անկանխիկ գործառնությունների բաժինը վերջին վեց տարիներին ավելացել է  7%-ից մինչև 13%, ինչը պայմանավորված է  ինտերնետային առևտրի զգալի աշխուժացմամբ և բանկերի կողմից անկանխիկ գործարքների  խրախուսման այնպիսի արդյունավետ միջոցներով, ինչպես CashBack (գնումներից փողերի վերադարձ):

 

Հայաստանի պլաստիկ շուկայում 2016 թվականի հուլիսի 1-ին քարտերի քանակով առաջատարը Visa-ն էր (45%)` երկրորդ տեղ մղելով ArCa լոկալ քարտերը (30%):  MasterCard-ին բաժին է ընկել 22%, իսկ մնացած 3% այլ միջազգային քարտրեն են (HSBC, American Express, Diners Club): Մինչդեռ տարեկան կտրվածքով Visa և ArCa բաժինը շրջանառվող քարտերի ընդհանուր թվում նվազել է 46%-ից մինչև 33%` համապատասխանաբար, իսկ MasterCard ավելացել է 18%-ից: Հնգամյա կտրվածքով շրջանառվող քարտերի թիվն ավելացել է 2,1 անգամ, գործառնությունների  ծավալի համանման աճի պայմաններում, իսկ եռամյա կտրվածքով այդ ցուցանիշների աճը կազմել է  համապատասխանաբար 19% և 49%:

 

ՀՀ ԿԲ տվյալներով, 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում կար

784.2 հազար հատ Visa, 534.4 հազար հատ ArCa, 392.2 հազար հատ MasterCard, իսկ մյուս միջազգային քարտերի թիվը (հիմնականում HSBC քարտեր, ինչպես նաև AmEx և Diners Club) կազմում է  45.5 հազար: Միայն  2016թ. երկրորդ եռամսյակում շրջանառվող քարտերի թվի աճը գրեթե չի փոխվել 0,8%, առաջին եռամսյակի 0,7% դիմաց, հիմնականում, MasterCard-ի աճի 5,1%-ից մինչև 8,4% աճի շնորհիվ, մինչդեռ ArCa և Visa գծով արձանագրվել է անկման արագացում: Շրջանառվող քարտերի թվի աճի տեմպերի տարեկան արագացումը, հիմնականում, դրդված է MasterCard-ի դինամիկայի կտրուկ բարելավմամբ`  4,1% անկումից մինչև 30% աճ, Visa քարտերի թվի աճի  8,4%-ից մինչև 3% դանդաղման պայմաններում, ArCa 1,5%  շարունակվող անկմամբ և այլ միջազգային քարտերի դինամիկայի վատթարացմամբ` 2,1% աճից մինչև 1,2% անկում:

 

Պլաստիկ գործարքների տարեկան դինամիկայի վատթարացումը (19,3% աճից մինչև 1% անկում) առնչվում է ինչպես լոկալ, այնպես էլ միջազգային քարտերին: ArCa քարտերով գործարքների ծավալի աճը դանդաղել է 8,8%-ից մինչև 1,2%,  Visa քարտերով`   20,4%-ից մինչև 1,1%, MasterCard-ով`  24,2%-ից մինչև 11,7%, իսկ այլ միջազգային  քարտերով գործարքները 40,4% աճից հասել են 53,5% անկման: Գործարքների ծավալով  2011 թվից առաջատարությունը պահպանում է Visa քարտը` 314 մլրդ դրամ 2016թ. առաջին կիսամյակումг, երկրորդ տեղ մղելով ArCa քարտին`  166 մլրդ դրամ, իսկ երրորդ տեղում է ծավալի ոչ մեծ տարբերությամբ MasterCard-ն ` ավելի քան 151 մլրդ դրամ: Հնգամյա կտրվածքով ծավալի առավել աճ են արձանագրել MasterCard-ով գործարքները`  3,2 անգամ և Visa-ով գործարքները`  2,5 անգամ, ArCa-ով գործարքների ավելի համեստ 56% պայմաններում:

 

2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում կար 6630 POS-տերմինալ, որոնցից 772 գտնվում էր բանկերի գլխամասային գրասենյակներում և մասնաճյուղերում: Տարեկան կտրվածքով POS-տերմինալների ընդհանուր թիվը ավելացել է 5%-ով կամ  337 հատով, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 3%-ով կամ 177 հատով: Բանկոմատների թիվը 1511 էր, տարեկան 8% կամ 114 հատ աճով, որոնցից 82-ը տեղադրվել են երկրորդ եռամսյակում: Հնգամյա կտրվածքով  բանկոմատների թիվը աճել է 67%-ով կամ 606 հատով: (դրանցից գրեթե 300-ը տեղադրվել են վերջին 3 տարում), իսկ POS-տերմինալներինը` 56%-ով կամ 2388 հատով, որոնց 50% աճը բաժին է ընկել բանկերում և դրանց մասնաճյուղերում տեղադրված տրեմինալներին: Առևտրի/սպասարկման կետերի թիվը, որտեղ տեղադրված են բանկոմատներ կամ POS-տրեմինալներ,  2015 թվից ԿԲ-ն դադարել է հրապարակել, սակայն 2014 թվի վերջին 6619 էր, որոնցից 3694 առևտրի կետերում և 275 հյուրանոցներում:

 

Հիշեցնենք, որ որպես ArCa մաժորիտար բաժնետեր հանդես է գալիս Հայաստանի ԿԲ-ն, խոշոր բաժնետերերից են ACBA-Credit Agricole Bank, Հայէկոնոմբանկը և Արդշինբանկը, իսկ մնացած 14 բանկերին պատկանում է բաժնետոմսերի 2%-ը: