Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, որը պահպանել է իր տեղը նոր կառավարության կազմում, գտնում է, որ Հայաստանի ներկայիս տնտեսական մոդելն իրեն սպառել է և ի վիճակի չէ ապահովել երկրի հետագա զարգացումը: Այս մասին նա հայտարարել է սեպտեմբերի 20-ին, մեկնաբանելով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարոթյունն այն մասին, որ երկրի տնտեսությունը, չնայած նախկին հավաստումներին, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Նրա խոսքով, փաստի արձանագրումը, որ երկրի տնտեսությունը գտնվում է բարդ իրավիճակում, դեռ չի նշանակում, որ այն չի էլ զարգացել: Ինչպես պարզաբանել է նախարարը, խոսքը, հնարավոր է, որ գնացել է այն մասին, որ տնտեսական զարգացման նախկին ուղին իրեն սպառել է և տնտեսությունը կարիք ունի նոր մոտեցոմների: Այս գաղափարը, ըստ Գաբրիելյանի, ամրագրված է ՀՀ 14-րդ վարչապետ Կարեն Կարապետյանի դրույթներում, որոնք շատ շուտով կհարապարակվեն ավելի մանրամասն: «Իմ տրամաբանությամբ, վարչապետը նշել է, որ զարգացման նախկին ռեսուրսը սպառվել է, առաջացել է նոր մոտեցումների և նոր ռեսուրսների անհրաժեշտություն`հետագա զարգացում ապահովելու համար: Խոսքը գնում է այն մասին, որ անհրաժեշտ է տնտեսական զարգացման նոր մոդել, որը վարչապետը շուտով կներկայացնի»,-հայտարարել է Գաբրիելյանը: Ինչ վերաբերվում է զարգացման հեռանկարներին, ապա, ըստ նրա, եթե դիտենք ներկայոմս գոյություն ունեցող ռեսուրեները, ապա իրավիճակն, իրոք, ծանր է:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 14-ին ՀՀ խորհրդարանում հայտարարեց, որ երկրի իրական տնտեսությունը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: «Ես շատ եմ մտահոգված մեր տնտեսական իրավիճակով»,-նշել է վարչապետը: «Բարդ տնտեսական վիճակն առաջանում է սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով, և ավելի ճիշտ կլինի, եթե մենք կատարենք ճիշտ ախտորոշում և սկսենք բուժումը»,-նշել է նա: