Արմինֆո. Քանի որ ամանորի տոներին Երևանն ավելի շատ համակցող չվերթներ կունենա, Երևան չվերթներ իրականացնող շատ ավիաընկերություններ ավելացնում են իրենց չվերթների հաճախականությունները և ուղղությունները: «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը կատարել է ավիաընկերությունների կողմից առաջարկվող երկկողմ ավիատոմսերի 2016 թվականի դեկտեմբերի 27-ից 2017 թվականի հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածի գների ուսումնասիրություն:
Ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ ներկայացվել են հանգստի առավել պահանջված ուղղությունների երկկողմանի տոմսերի արժեքները 2016 թվականի դեկտեմբերի 27-ից 2017 թվականի հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածի համար` Բարսելոնա - $ 362, Հռոմ - $ 301, Փարիզ - $ 373, Վիեննա - $ 296, Աթենք - $ 356, Լոնդոն - $ 442, Պրահա - $ 349 Լոս Անջելես - $ 747, Նյու Յորք - $ 536, Պեկին - $ 359, Դուբայ - $ 275:
Ըստ աղբյուրի, նշված գներն ակտուալ են սեպտեմբերին ամրագրելու դեպքում:
Նշենք, որ «Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյենին, որը 30 տարվա կոնցեսիոն պայմանագրով կառավարում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը: Վերջին մի քանի տարիներին օդանավակայանն արժնացավ Հայաստանի փորձագիտական հանրության կտրուկ քննադատոթյանը սպասարկման բարձր գների պատճառով, որոնք արտացոլվում են նաև ավիատմսերի գներում: Հետևաբար, Հայաստան ժամանող և մեկնող ուղևորների գրեթե կեսը որպես տրանզիտային երկիր է ընտրել Վրաստանը: Այսպես, Երևանի օդանավակայանի ուևորահոսքը 2015 թվականին կազմել է 1 մլն.879 հազար, իսկ Թբիլիսիիի օդանավակայանից օգտվողների թիվը կազմել է 1 մլն.470 հազար: Ըստ պաշտոնական տվյալների, վերջին 3 տարիներին Հայաստանում գործող 16 միջազգային ավիաընկերությունների 10-ի գրասենյակները փակվել են: Այդ ընթացքում Հայաստանից հեռացան Czech Airlines և Etihad Airways' խոշորագույն ավիաընկերությունները: Բայց ավելացավ Ռուսաստանի և ԱՊՀ մյուս երկրների ավիաընկերությունների ներկայությունը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |