Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է չինական «AVIC Internationalե միջազգային կորպորացիայի նախագահ Լիու Ջունի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է փոխշահավետ համագործակցության:
Շնորհավորելով Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Լիու Ջունը նշել է, որ «AVIC Internationalե-ը հետաքրքրված է Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում և ներկայացրել է կորպորացիայի գործունեության ուղղությունները:
Զրուցակիցները քննարկել են մի շարք, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի, ավիացիայի, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության և համատեղ ծրագրերի հեռանկարները:
Վարչապետ Կարապետյանը ողջունել է մեր երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելու «AVIC Internationalե-ի նախաձեռնությունը և ՀՀ կառավարության անունից համագործակցությանն օժանդակելու պատրաստակամություն հայտնել: Կառավարության ղեկավարը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին՝ ըստ ոլորտների համատեղ ավելի առարկայական քննարկել հնարավոր ներդրումային ծրագրերը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը լրագրողներին հայտնել էր, որ իր գլխավորած գերատեսչությունը բանակցություններ է վարում Չինաստանից ընկերությունների հետ՝ լուրջ ներդրումներ ներգրավելու նպատակով: Այդ ընկերությունների թվում Մինասյանը նշել էր ՙMCC Overseas՚-ը, ՙChina National Building Materials Group Corporation՚-ը, ՙSinoma International Engineering՚-ը և այլն: Նշենք, որ ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանի և Չինաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա 7 ամիսներին կազմել է $218.8 մլն, արտահանումը կազմել է $45.3 մլն, իսկ չինական ապրանքների և ծառայությունների ներմուծումը՝ $173.5 մլն: Անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ երկրների միջև առևտրաշրջանառությունը նվազել է 19,2%-ով՝ չինական ներմուծման 5,3% աճի և հայկական արտահանման 57,2% անկման պայմաններում:
![]() | 4.17 | 0.10 |
![]() | 413.45 | 11.24 |
![]() | 433.09 | 9.24 |
![]() | 498.54 | 9.57 |
![]() | 301.30 | 5.71 |
![]() | 27.59 | 0.73 |
![]() | 57.59 | 1.57 |
![]() | 448.04 | 7.99 |