Արմինֆո. Հայաստանը կարող է բարելավել իր դիրքը Համաշխարհային բանկի «Doing- Business» վարկանիշում և բարձրացնել իր ցուցանիշները 10 կետով: Այս մասին սեպտեմբերի 23-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի ժ/պ Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, 2016 թվականի իրականացվել է նախատեսված 39 միջոցառումներից 38-ը: Մինասյանը հայտարարել է, որ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գծով նախարարության կանխատեսման իրականացման և գործընկեր-երկրներում ներկայիս իրավիճակի պահպանման դեպքում Հայաստանը կարող է ՀԲ վարկանիշում արձանագրել էական առաջընթաց:
Իրականացված միջոցառումները, ըստ Մինասյանի, հիմնականում ուղղված են եղել վարչական ընթացակարգերի ժամանակի կրճատմանը պետական կառույցներում, հաշվետվության և կառավարման էլեկտրոնային համակարգի ակտիվացմանը, ինչպես նաև բիզնեսի հարկային բեռի թեթևացմանը:
Նշենք, որ Հայաստանը 10 կետով բարելավել է իր դիրքերը Համաշխարհային բանկի «Doing-Business-2016» վարկանիշում (Բիզնեսի վարման բարենպաստ պայմաններ), 189 երկրների շարքում զբաղեցնելով 35-րդ տեղը, մեկ տարում բարձրանալով 3 կետով: 2014 թվականին Հայաստանը 45-րդ տեղում էր, իսկ 2013-ին` 49-րդ տեղում:
Ընդհանուր առմամբ, Հայաստանը բարելավել է իր դիրքը 10 կետով և երկրորդ տարին անընդմեջ «Doing Business»-ի առաջատարն է ԱՊՀ երկրների շարքում: Բարելավման հիմքում ընկած են` բարեփոխումները երեք ուղղություններով, մասնավորապես, շինարարության թույլտվության հեշտացում, բարեփոխումները սահմանային առևտրի ուղղությամբ և պայմանագրերի կատարման թեթևացում:
Doing-Business նախագիծն իրականացվում է 2002 թվականից: Այն նվիրված է ազգային փոքր և միջին ձեռնարկությունների գործունեությանը և նորմատիվային ակտերի գնահատմանը, որոնք կարգավորում են այդ գործունեության ողջ ցիկլը: Doing-Business-ի հետազոտման մեթոդաբանությունը և վերլուծության տիպային մոդելը միակ գործիքն է, որը կիրառվում է զանազան երկրներում, ձեռնարկությունների գծով պետության նորմատիվային գործունեությունը գնահատելու համար: Նախագիծը թույլ է տալիս օբյեկտիվորեն գնահատել նորմա-իրավական ակտերը, որոնք կարգավորում են ձեռնարկատիրական գործունեությունը, դրանց ապահովումը 189 երկրներում, ինչպես նաև ենթաազգային և տարածաշրջանային մակարդակի առանձին քաղաքներում: